Երաժշտության դասեր / փոխարինում

08.06- ին փոխարինել եմ Արևմտյան դպրոցի երաժշտության դասավանդող Սեդա Թևանյանին :Սեբաստացիների հետ սովորեցինք Կոմիտասյան պատարագից շարականներ: Դե իսկ վերջում դասն ամփոփոցինք փոքրիկ համերգով:

Այսօր ուրիշ է կարգը…

Երաժշտական օրն ամփոփեցինք Դավթի նվագով :Հնչեց Կոմիտասի «Հայրապետական Մաղթերգը» , դե իսկ ճամբարականները մեծ սիրով և ոգևորությամբ ձայնակցեցին:

Ամառային նկարչություն

Արևմուտքի առաջինները մեծ ոգևորությամբ պատկերեցին իրենց ճամբարային առօրյան:Սովորողների նկարներից անպակաս են լողավազանը, բնությունը և բարձր տրամադրությունը:

Բացօթյա Քննարկումներ

Սեբաստացիների ամենասիրելի վայրերից է դպրոցի բակը: Սովորողները շատ են սիրում օրն անցկացնել բնության գրկում …

Մուլտիֆլմի դիտում ՛՛Ռայան և Վերջին Վիշապը՛՛

Ռայա անունով քաջ ռազմիկը և նրա հավատարիմ ուղեկից Տուկ-Տուկը պետք է լքեն Կումանդրա թագավորությունը, որպեսզի գտնեն աշխարհում մնացած վերջին վիշապին և նրա օգնությամբ վերադարձնեն իրենց տունը , հզոր թշնամու նկատմամբ հաղթանակի հույսը:

Մայիս Ամիս Նախագծեր

Տեխնոլոգիական աշխատանք Նկարչություն Ձիավարություն, կենդանիների խնամք ուսումնական ագարակում Բակային խաղեր Մուլտֆիլմի դիտում -քննարկում Զբոսանք մերձակա այգիներում

Երկրի օրն ագարակում

Երկրի օրն անցկացրեցինք ուսումնական ագարակում: Սոնա Սարգսյանի , երկարացված օրվա 4,5 դասարանների սովորողների հետ միասին խնամեցինք , սանձեցինք, թամբեցինք մեր սիրելի ձիերին և իհարկե ձիավարեցինք:Հոլովակը ՝ Սոնա Սարգսյանի: Նախագծերը՝ Աչեր Բաստաջյանի և Սոնա Սարգսյանի բլոգերում :

Արևմտյան կողմն աշխարհի

Արևմտյան կողմն աշխարհիԲերրիությո՜ւն թող ըլլա…Ամեն աստղե ցող կայլակի,Ու ամեն հասկ ձուլե ոսկի.Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա: Դանիել Վարուժան

Գարնանային Ծաղիկներ

Սեբաստացիները շատ են սիրում ծաղիկներ: Այսօր նկարեցինք գեղեցիկ կակաչներ, գեղեցկուհի մայրիկների համար:

«Գագարին» նախագիծ, ձիավարություն

Այսօր «Գագարին» նախագծի շրջանակում մեր հյուրերին ծանոթացրեցինք , թե ինչպես ենք օրն անցկացնում ուսումնական ագարակում : Սովորողների մի խմբի հետ խնամեցինք ձիերին ապա թամբեցինք ,սանձեցինք և ձիավարեցինք: Ձիավարության մասին՝ այստեղ:

Դասական Ընդմիջում

Փոքրիկ սեբաստացիների շատ են սիրում երաժշտություն և հաճախ են իրենց ունկնդրությամբ ոգևորում իրենց ընկերներին :

Կենաց Ծառ /Զատկին ընդառաջ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է : Տոնի նախօրեին և բուն Զատկի տոնի օրը մարդիկ միմյանց ողջունել են Քրիստոսի հարության առթիվ, մասնակցել պատարագին, ծիսական սեղանի շուրջը հավաքվել`պասից դուրս…

Ձիավարության Սեմինար

Երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար -պարապմունքն անցկացրեցինք ուսումնական ագարակում: Սովորեցինք թամբել և ձիավարել :«Մաշա»-ն դարձավ իմ նոր ընկերը ագարակում:

Զատկի Տոնին Ընդառաջ

Զատկի տոնին ընդառաջ , ընկեր Տաթևի նախաձեռնությամբ արևմտյան դպրոցի 4 և 5 դասարանների սովորողների հետ պատրաստեցինք զարդարանքներ ,ձևավորեցինք Կենաց Ծառը:Սովորողներին ծանոթացրեցինք տոնի խորհրդին և ավանդույթներին:

Ծաղկած Արևմուտք

Մենք սիրում ենք մեր ծաղիկներին , իրենք էլ ծաղկում և ժպտում են մեզ:

Ուրբաթ Համերգ

Այսօր ընթերցասեր Սեբաստացիները տոնեցին հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է գրողի ծննդյան 124-ամյակը:  Մարմարյա Սրահում հնչեցին հայ մեծանուն գրողի ստեղծագործությունները :Ելույթ ունեցավ նաև Հարություն Թոփիկյանի Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը ՝ Ես իմ անուշ Հայաստանի … ստեղծագործությամբ:

Նախշազարդ Ճակտոցներ

Այս անգամ սեմինար- պարապմունքը տեխնոլոգիական էր: Արուսյակ Մաթևոսյանի հետ պատրաստեցինք գունավոր , ինքնատիպ ճակտոցներ:

Մուլտֆիլմի դիտում ՛՛Հոգի ՛՛

Երաժշտության ուսուցիչ Ջո Գարները պատահաբար հայտնվում է մի աշխարհում, որտեղ ծագում են մարդկային հետաքրքրություններն ու երազանքները, և այնտեղ նա ծանոթանում է երիտասարդ հոգու հետ՝ 22 անունով:

Հայկական Շաշկի

Նախագիծը՝ այստեղ Հայկական շաշկի (տամա), հայկական ազգային խաղ, շաշկի խաղի տեսակներից մեկը, որի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն այլ շաշկիների, այստեղ քայլերը կատարում են ոչ թե անկյունագծով, այլ` հորիզոնական և ուղղահայաց: Կանոններ Խաղատախտակ և նախնական դասավորվածություն Հայկական շաշկի խաղալու համար օգտագործվում է 8×8 չափսով ուղղանկյուն խաղատախտակ, որը բաժանված է 64 վանդակների: Վանդակների գույները էական…

Բարեկենդանն ու Տեառնընդառաջը Ազատան գյուղում

Փետրվարի 14-ին սեբաստացիներով ուղևորվեցինք Շիրակի մարզ՝ Ազատան գյուղ , ազատանցիների հետ տոնելու Բարեկենդանն ու Տեառնընդառաջը : Տոնը սկսվեց  Սբ. Ստեփանոս եկեղեցում սեբաստացիների ժամերգությամբ: Այնուհետև շարունակեցինք բակում խարույկի շուրջ՝ ազգային երգ ու պարով : Տոնի մի մասն էր Ազատանի մշակույթի տանը սեբաստացիների կողմից բեմադրված Բարեկենդանի ծես- ներկայացումը : Ազատանցիների անմիջականությունն ու ջերմությունը, Տեր Մակարի և Երեցկնոջ…

Երկարացված Օրվա Կազմակերպիչների Ուրբաթ Համերգ

Վերջապես ուրբա՜ թ … համե՜ րգ … այն էլ երկարացված օրվա կազմակերպիչների մասնակցությամբ: Սյուզի Մարգարյանի օգնությամբ մեր սեմինար-պարապմունքների ընթացքում սովորեցինք Կոմիտասյան մի շարք երգեր, պարերգեր որոնք էլ ներկայացրեցինք մեր ուրբաթ համերգին: Կրկին անգամ համոզվեցի , որ երաժշտությունը գաղափարակից մարդկանց միացնող և մտերմացնող լավագույն միջոցն է :

Բարեկենդան — Տեառնընդառաջ

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է:Սովորաբար Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանես»:  Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է…

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

Այսօր Սեմինար — պարապմունքը երաժշտական էր : Միասին երգեցինք Կոմիտասի «Երկինքն ամպել է », «Կաքավի գովքը» երգերը և « Ձուն դնեմ թավեն խաշեմ պարերգը»: Մեծ ոգևորությամբ պատաստվում ենք մեր ուրբաթ համերգին… Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ղափամայի Ծես Դդմագովք-Ղափամա

Նախագիծը ՝ այստեղ:Կրթահամալիրի անբաժաման մասն են կազմում հայկական ծեսերը:Օրը սկսեցինք Սբ. Երրորդություն եկեղեցում ՝ Ղափամայի օրհնությամբ: Ապա տոնակատարությունը շարունակեցինք կրթահամալիրի մարմարյա սրահում, մաեստրո Ռուբեն Մաթևոսյանի հետ: Երգեցինք մաեստրոյի երգացանկից բոլորիս կողմից սիրված երգերը:

Թեյախմություն ՜

Հունվարյան այս ցուրտ շաբաթն ամփոփեցինք մտերմիկ զրույցներով տաք թեյի շուրջ, գալիք շաբաթվա նախագծերի քննարկումներով …

Նկարիչ Սեբաստացիները

Երաժշտություն, վառ գույներ , ներկեր, բարձր և ստեղծագործ տրամադրություն- ահա թե ինչ է պետք մեր տաղանդավոր սեբաստացիներին : Ճամբարային ևս մեկ օր , այս անգամ ՝ որպես ՆԿԱՐԻՉ:

՛՛Սովորող-սովորեցնող՛՛

 «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում արևմտյան դպրոցի ավագ ճամբարականները (4 և 5 դասարաններ, ) հմտություններով կիսվեցին կրտսեր ընկերների հետ(3.1 դասարան , կազմակերպիչ՝ Արմինե Կարապետյան): Սովորեցրեցին ինչպես բլոգում տեղադրել տեսանյութեր, մշակել և հրապարակել լուսանկարներ: Ինչպես նաև օգտվել դպրոցի ենթակայքից՝ փնտրել և օգտվել դասավանդողների բլոգերից :

Մուլտֆիլմի դիտում ”Գրինչ”

Այսօր ճամբարականների օրն անցավ չարաճճի ՛՛Գրինչի՛՛ հետ : Հայտվեցինք Գրինչի մոլորակում, ուր անկարգություն ու խառնաշփոթ էր : Սակայն Գրինչի շնորհիվ սովորեցինք սիրել , ներել , հոգալ մտերիմների և ընկերների մասին:

Երկար Սպասված Ձնագնդի

Ձյու՜ ն — մանկություն , ուրախություն, պարզություն, մաքրություն…Ձնագդի ՝ ամենասիրված, ամենասպասված , ամենաշխույժ խաղը:

Ստեղծագործական Խառնաշփոթ

Ճամբարային օրերից մեկն անցկացրեցինք սեղանի շուրջ փազլ /խճանկար / հավաքելով: Աշխատանքը, որը կատարեցինք նպաստում է երեխաների երևակայության և տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդհանուր ուշադրությանը, ընկալմանը,զարգացնում է փոքր շարժումների հմտությունները: Արդյունքը ոգևորիչ էր :

Ինքնանկար…

Այսօր հայտվեցինք հայելու առաջ, պատկերեցինք ինքներս մեզ:Ստացանք զվարճալի,գունավոր ինքնատիպ նկարներ:

Մարզական Ստուգատես / Սահադաշտ

Հունվարի 13-ին Արևմտյան դպրոցի «Բիայնիլի» ջոկատի հետ միասին ուղևորվեցինք Սահադաշտ ձմեռային շունչ ստանալու ակնկալիքով: Արդեն վարպետ սահող սեբաստացիները սիրով օգնեցին առաջին անգամ չմուշքների վրա կանգնողներին: Օրն անցավ աշխույժ ,զվարթ և ջերմ մթնոլորտում:

Միասին Շրջենք Աշխարհով

Ճամբարային շրջանի անբաժան մասն են կազմում սեղանի խաղերը :Հայերեն խոսող քարտեզի միջոցով սովորեցինք երկրները, դրանց մայրաքաղաքները և դրոշները: Ձեռք բերեցինք ամբողջական ինֆորմացիա երկրների մասին: 

Ուսուցչի Լույսը

Նախագիծը՝ այստեղ: Սուրբ ծնունդը միասին, հարազատ դարձած սեբաստացիներով շրջապատված… ՄԵԴԻԱԿԵՆՏՐՈՆ Սուրբծննդյան ծիսական նախագիծ- շարականներով, չամչով փլավով, ձկով, հալվայով և Խաղողի-գինու դպրոցի անմահական գինով…

Ամանորի Սպասումով…

Արևմուտքում տրամադրությունը տոնական է: Սովորողների հետ պատրաստեցինք բազմերանգ և ուրախ տոնածառեր: Նախագիծը՝ այստեղ:

Գրաֆիկական Թելադրություններ

Գրաֆիկական թելադրություններն օգնում են զարգացնել սովորողի միտքը,ուշադրությունը, տարածական երևակայությունը:Նախագիծը ՝ այստեղ :

ԻՄ ԿԵՆԴԱՆԻՆ

Ցանկացած երեխայի համար իր կենդանին լավագույն ընկեր է : Ընկեր ում հետ ցանկանում ես անցակցնել ժամանակիդ մեծ մասը ,սիրել , հոգալ, օգնել: «Իմ Կենդանին» նախագծի շրջանակում սովորողների հետ փորձեցինք ինֆորմացիա հավաքել տարբեր կենդանիների մասին ՝ խնամքի,բուժման … Նախագիծը՝ այստեղ :

Լավաշթխիկի Ծեսն Արևմուտքում

ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ Տատիկ զալուր կըմաղեր,Տատիկ զալուր կըմաղեր,Տատիկ զալուր կըմաղեր,Վըր մազերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր հոնքերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր թշերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր դոշերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր ուսերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր թևերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր թաթերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր բըտըվնուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր փեշերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր ոտքերուն կըշաղեր:…

Երաժշտական աթոռներ

«Երաժշտական աթոռներ» խաղը աշխույժ խաղ է, որը երեխաներին համախմբում է, զարգացնում է ուշադրությունը ,լսելու ունակությունը, երաժշտական տակտի և ռիթմի զգացողությունը: Խաղի  կանոնները հետևյալն են․աթոռների  քանակը մեկով պակաս է մասնակիցների թվից, աթոռները շարվում են շրջանաձև  նստատեղերը դեպի դուրս, մասնակիցները ևս շրջան են կազմում աթոռների շուրջ։ Միացնում ենք երաժշտություն  և մասնակիցները սկսում են դանդաղ վազել աթոռների շրջանի շուրջ։…

«Աշունն իմ աչքերով» զրույց- նկարչություն

Եկավ աշունը և իր կախարդական վրձինը հպեց բազմագույն ներկապնակին՝ հեքիաթի վերածելով ամեն ինչ: Ներկեց անտառ ու դաշտեր, ծառ ու տերեւներ… Իմ աչքերով աշունը շատ գեղեցիկ է և գունավոր: ԷմմաԵս սիրում եմ աշունը, որովհետև գույնզգույն տերևներ են թափվում ծառերից: ԼիդիաԻմ աչքերով աշունը գունագեղ է և կան շատ տերևներ: ԱննաԵս սիրում եմ աշունը , որովհետև աշնանը իմ…