«Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ», «Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» նախագծեր. կատակերգ՝ «Այ հավերը»

«Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» ,   «Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ» նախագծեր. կատակերգ՝ «Այ հավերը» — ուսուցողական տեսահոլովակ    Այ հավերը, հավերը կրկնակ՝  Այ հավերը, հավերը,                    Բըմբըլները, մաղերը: Սաթոն գնաց դարմընի,Հավեր թունդիր կարմըրի, կրկնակ՝  Այ հավերը, հավերը,Բըմբըլները, մաղերը: Բուդը պահին Վազգենին,Ղըսմաթ էղավ Մուշեղին: կրկնակ՝  Այ հավերը, հավերը,Բըմբըլները, մաղերը:   …

Աշնանային 17-րդ հավաքին՝ կոմիտասյան երգի թևերով

«Ուսումնական նյութերի ձայնագրություն» ,  «Հակաբացիլ Կոմիտաս»  նախագծերով «Սեբաստացիներ» ուսուցչական վոկալ համույթ — լաբորատորիան իրականացնում է Կոմիտասի գրառած երգերի վերականգնում, կատարում, ձայնագրում, տարածում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: Ղեկավար ՝ Մարինե Մկրտչյան

«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծի ներկայացում

«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծի ներկայացում Մայիսյան հավաքին  «Ուսումնական նյութերի ձայնագրություն»  նախագծով, «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ , «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը ներկայացրեցին  հայ ազգային, ծիսական երգեր, պարերգեր : Սովորողների հետ իրականացվեց ուսուցում՝ ձայնագրությունների երգերից:

Ձայնագրություններ Մաստարայում

Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի ծննդյան 70֊ամյակին ընդառաջ, շարունակում է հոգևոր երգերի ձայնագրման ընթացքը ` հուլիսի 23֊ին նախատեսելով ձայնասկավառակի շնորհանդես։ Ստորև տեսապատում` Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու ձայնագրման ընթացքից։