«Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ», «Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» նախագծեր. կատակերգ՝ «Այ հավերը»

«Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» ,   «Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ» նախագծեր. կատակերգ՝ «Այ հավերը» — ուսուցողական տեսահոլովակ

   Այ հավերը, հավերը

կրկնակ՝  Այ հավերը, հավերը,
                    Բըմբըլները, մաղերը:

Սաթոն գնաց դարմընի,
Հավեր թունդիր կարմըրի,

կրկնակ՝  Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Բուդը պահին Վազգենին,
Ղըսմաթ էղավ Մուշեղին:

կրկնակ՝  Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:              

Մուշադեն հավի բուդը,
Սողոյին կանչին սուդը:

կրկնակ՝  Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Սաթոն գնաց դադարան,
Սողոն փախավ Աբարան:

կրկնակ՝  Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:
 

Մուշադեն թավի եղը,
Քըրֆին բազըրգի բեղը,

կրկնակ՝  Այ հավերը, հավերը,
Բըմբըլները, մաղերը:

Թողնել մեկնաբանություն