Ուկուլելե.ընտրությամբ խումբ

Հանդիպում կրթահամլիրի սովորող Վիկտորյա Ստեփանյանի հետ.Ուկուլելե և էլ.կիթառ Նախագիծը՝ այստեղ: Ընտրության խմբի սովորողների հետ «Սեբաստիա»  համերգասրահում հանդիպեցինք 10-րդ դասարանի սովորող Վիկա Ստեփանյանի հետ : Այս անգամ ուսումնասիրեցինք , ծանոթացանք ՈՒկուլելե գործիքի հետ : Վիկա Ստեփանյանի հետ ունենք նաև համագործակցություն, միասին պատրաստում ենք երկու երաժշտական համար, որոնցից մեկը կգտնեք տեսանյությում:

Էլեկտրո կիթառ.ընտրությամբ խումբ

Հանդիպում կրթահամլիրի սովորող Վիկտորյա Ստեփանյանի հետ.Ուկուլելե և էլ.կիթառ Նախագիծը՝ այստեղ: Ընտրության խմբի սովորողների հետ «Սեբաստիա»  համերգասրահում հանդիպեցինք 10-րդ դասարանի սովորող Վիկա Ստեփանյանի հետ : Ծանոթացանք և բացահայտեցինք Էլեկտրո Կիթառ գործիքը : Ավելի մանրամասն տեսանյութում ՝

Հանդիպում կրթահամլիրի սովորող Վիկտորյա Ստեփանյանի հետ.Ուկուլելե և էլ.կիթառ

Երաժշտական գործիքներ նախագիծը ՝ այստեղ: Սեբաստացու օրերի շրջանակում ընտրության խմբերի հետ կհանդիպենք Կրթահամալիրի 10-րդ դասարանի սովորող Վիկտորյա Ստեփանյանի հետ: Միասին կուսումնասիրենք ,կունկնդրենք Ուկուլելե և Էլեկտրո Կիթառ երաժշտական գործիքները: Օրը ՝ Նոյեմբեր 7 Ժամը՝ 13:00 Վայրը ՝ Մայր դպրոցի համերգասրահ Նպատակը, ընթացքը՝

Հանդիպում կրթահամալիրի դասավանդող Արմենուհի Սոկրատունու հետ.Օկարինա գործիք

Երաժշտական գործիքներ նախագիծը ՝ այստեղ: Սեբաստացու օրերի շրջանակում ընտրության խմբերի հետ կհանդիպենք Կրթահամալիրի երաժշտության դասավանդող Արեմուհի Սոկրատունու հետ: Միասին կուսումնասիրենք Օկարինա երաժշտական գործիքը Օրը ՝ Նոյեմբեր 14 Ժամը՝ 13:15 Մասնակիցներ՝ Արևմտյան և հյուսիային դպրոցի ընտրության խմբի սովորողներ Վայրը ՝ Արտասահման Նպատակը, ընթացքը՝

Սեբաստացու օրերի շրջանակում հանդիպում դուդուկահար Հովսեփ Գևորգյանի հետ

Սեբաստացու Օրերի շրջանակում հանդիպում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող , դուդուկահար , Հովսեփ Գևորգյանի հետ: Օրը ՝ Նոյեմբեր Ժամը՝ Վայրը ՝ Արևմտյան դպրոցի վերնատուն Մասնակիցներ՝ ընտրության խմբի երաժիշտներ Նպատակը, ընթացքը՝

Հանդիպում կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Լուիզա Քեշիշյանի հետ

Կոմիտասյան օրերի շրջանակում Արևմտյան դպրոցի ընտրության խմբի երաժիշտները հանդիպեցին կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Լուիզա Քեշիշյանի հետ : Խոսեցինք խմբարության մասին: Սովորեցինք տարբեր երաժշտական չափեր, ռիթմեր: Սովորողները ընկեր Լուիզայի օգնությամբ փորձեցին խմբավարել տարբեր երգեր : Հետաքրքիր և բովանդակալից հանդիպում էր , ավելին տեսանյութերում ՝

Դհոլ /Կոպալ

Հարավային դպրոցի սովորող Վազգեն Մկրտչյանը խոսում է դհոլ, կոպալի մասին: Տեսանյութը՝ ստորև :

Քանոն

Արևմտյան դպրոցի երրորդ դասարանի սովորող Աննա Վելիցյանը ներկայացրել է քանոն երաժշտական գործիքը: Քանոնն արևելյան գործիք է և մեծ տարածում ունի արաբական աշխարհում,Եգիպտոսում, Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայում, Պարսկաստանում, Հունաստանում:Որպես հիմնական տարատեսակներ տարբերակվում են 1) արաբական քանունը, 2) պարսկական գանունը 3) հայկական քանոնը: Հայկական քանոնն իր ուրույն տեղն ունի և տարբերվում է այլ ազգերի քանոններից՝ իր ինտոնացիոն հնչողությամբ լադային կառուցվածքով…

Արևելքից-Արևմուտք մայիսյան հավաքին

Նախագիծը՝ այստեղ: Ո՞վ է ասել , որ երաժշտություն հնարավոր է ստանալ միայն երաժշտական գործիքներով : Հետաքրքիր ,այլընտրանքային լուծումը ՝ տեսանյութում:

Հանդիպում կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Լուիզա Քեշիշյանի հետ

Կոմիտասյան օրերի շրջանակում ընտրության խմբերի հետ ,Արևմտյան դպրոց կհյուրընկալենք Միջին դպրոցի երաժշտության դասավանդող , խմբավար Լուիզա Քեշիշյանին և իր սովորողներին: Օրը ՝ Հոկտեմբեր 6 Ժամը՝ 12:00 Վայրը ՝ Արևմտյան դպրոց, վերնատուն Նպատակը, ընթացքը՝ նախագիծը ՝այստեղ :

Արևելք -Արևմուտք համագործակցություն/ֆլեյտա գործիք/

Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցում հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի երաժշտության դասավանդող , ֆլեյտահար Տաթև Մանվելյանին և իր սովորողներին:Ընկեր Տաթևը ընտրության խմբի երաժիշտներին ծանոթացրեց ֆլեյտա գործիքի հետ :Այնուհետև փոքրիկ շվիահարների նվագակցությամբ երգեցինք մեր սիրելի երգերը : Տեսանյութը՝ ստորև: Նախագիծը՝ այստեղ:

Հանդիպում կրթահամալիրի երաժշտության դասավանդող, ֆլեյտահար Տաթև Մանվելյանի հետ

Ընտրության խմբերի հետ ,արևմտյան դպրոց կհյուրընկալենք արևելյան դպրոցի երաժշտության դասավանդող Տաթև Մանվելյանին և իր սովորողներին: Օրը ՝ փետրվար 21 Ժամը՝ 10:05 Վայրը ՝ Արևմտյան դպրոց, ընկեր Վարսիկի դասարան Նպատակը, ընթացքը՝ Ընտրությամբ գործունեության սովորողներին ծանոթացնել, ավելի մոտեցնել դասական երաժշտությանը: Ծանոթացնել փողային գերծիքների ՝ ֆլեյտա գործիքի , դրա առանձնահատկությունների հետ: Փորձել տարբերակել տարբեր գործիքների ձայներ: ՈՒնկնդրել մեր…

Հարվածային Գործիք

Արևմտյան դպրոցի ,երաժշտության ընտրությամբ խմբի երրորդ դասարանի սովորող Մոնթե Պետրոսյանը ներկայացնում է երաժշտական գործիքների տեսակները , բացատրում ինչ է նշանակում «հարվածային գործիք»:

Դաշնամուր

Երաժշտության ընտրությամբ խմբի, Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորող Սոնա Մանուկյանը պատմում է Դաշնամուր երաժշտական գործիքի մասին :

Հանդիպում շեփորահար Նարեկ Գրիգորյանի հետ

Նախագիծը՝ այստեղ: Մխիթար Սեբաստացու Օրերի շրջանակում արևմտյան դպրոցի երաժշտության ընտրությամբ խմբերը հանդիպեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ , շեփորահար Նարեկ Գրիգորյանի հետ: Ընկեր Նարեկը սովորողներին ներկայացրեց շեփոր գործիքը , խոսեց շեփորի առանձնահատկությունների մասին և իհարկե գեղեցիկ կատարումներով հիացրեց փոքրիկ երաժիշտներին:Հանդիպման ավարտին նույնիսկ մի քանիսը որոշեցին շեփորահար դառնալ: Տեսանյութը ՝ ստորև :

Հարմոնիկա

Երաժշտության ընտրությամբ խմբի 3-րդ դասարանի սովորող Հարություն Մկրտչյանը պատմում է Հարմոնիկա երաժշտական գործիքի մասին :

Երաժշտական Գործիքներ նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի ընտրության խմբի սովորողներ Նպատակը  և խնդիրները՝ ծանոթանալ և ավելի մոտ լինել դասականին Կարողանալ տարբերել երաժշտական գործիքները զարգացնել երաժշտական լսողությունը լինել կիրթ երաժիշտ Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ , համացանց Նախագծի իրականացման ընթացքը ՝  սովորողները ընտրում են որևէ երաժշտական գործիք, համացանցից տեղեկություններ են հավաքում տվյալ գործիքի մասին : Ուսումնասիրում են գործիքը ,պատրաստում կարճ տեսանյութ տվյալ…