Հունիսյան Ճամբար

Բնագիտական Փորձեր Ազգային Խաղեր Բացօթյա լող Բակային Խաղեր Ճամփորդություններ

Թեյախմություն ՜

Հունվարյան այս ցուրտ շաբաթն ամփոփեցինք մտերմիկ զրույցներով տաք թեյի շուրջ, գալիք շաբաթվա նախագծերի քննարկումներով …

Նկարիչ Սեբաստացիները

Երաժշտություն, վառ գույներ , ներկեր, բարձր և ստեղծագործ տրամադրություն- ահա թե ինչ է պետք մեր տաղանդավոր սեբաստացիներին : Ճամբարային ևս մեկ օր , այս անգամ ՝ որպես ՆԿԱՐԻՉ:

՛՛Սովորող-սովորեցնող՛՛

 «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում արևմտյան դպրոցի ավագ ճամբարականները (4 և 5 դասարաններ, ) հմտություններով կիսվեցին կրտսեր ընկերների հետ(3.1 դասարան , կազմակերպիչ՝ Արմինե Կարապետյան): Սովորեցրեցին ինչպես բլոգում տեղադրել տեսանյութեր, մշակել և հրապարակել լուսանկարներ: Ինչպես նաև օգտվել դպրոցի ենթակայքից՝ փնտրել և օգտվել դասավանդողների բլոգերից :

Մուլտֆիլմի դիտում ”Գրինչ”

Այսօր ճամբարականների օրն անցավ չարաճճի ՛՛Գրինչի՛՛ հետ : Հայտվեցինք Գրինչի մոլորակում, ուր անկարգություն ու խառնաշփոթ էր : Սակայն Գրինչի շնորհիվ սովորեցինք սիրել , ներել , հոգալ մտերիմների և ընկերների մասին:

Երկար Սպասված Ձնագնդի

Ձյու՜ ն — մանկություն , ուրախություն, պարզություն, մաքրություն…Ձնագդի ՝ ամենասիրված, ամենասպասված , ամենաշխույժ խաղը:

Ստեղծագործական Խառնաշփոթ

Ճամբարային օրերից մեկն անցկացրեցինք սեղանի շուրջ փազլ /խճանկար / հավաքելով: Աշխատանքը, որը կատարեցինք նպաստում է երեխաների երևակայության և տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդհանուր ուշադրությանը, ընկալմանը,զարգացնում է փոքր շարժումների հմտությունները: Արդյունքը ոգևորիչ էր :

Ինքնանկար…

Այսօր հայտվեցինք հայելու առաջ, պատկերեցինք ինքներս մեզ:Ստացանք զվարճալի,գունավոր ինքնատիպ նկարներ:

Մարզական Ստուգատես / Սահադաշտ

Հունվարի 13-ին Արևմտյան դպրոցի «Բիայնիլի» ջոկատի հետ միասին ուղևորվեցինք Սահադաշտ ձմեռային շունչ ստանալու ակնկալիքով: Արդեն վարպետ սահող սեբաստացիները սիրով օգնեցին առաջին անգամ չմուշքների վրա կանգնողներին: Օրն անցավ աշխույժ ,զվարթ և ջերմ մթնոլորտում:

Միասին Շրջենք Աշխարհով

Ճամբարային շրջանի անբաժան մասն են կազմում սեղանի խաղերը :Հայերեն խոսող քարտեզի միջոցով սովորեցինք երկրները, դրանց մայրաքաղաքները և դրոշները: Ձեռք բերեցինք ամբողջական ինֆորմացիա երկրների մասին: