Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում

Սեմինար պարապմունքներից մեկն անցկացրեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում: Ընկեր Ալիսի օգնությամբ պատրաստեցինք կավե գեղեցիկ զարդեր:

Ուսումնական Ագարակ .Ձիավարություն

Ձիերն այն քիչ կենդանիներից են, որոնք կարողանում են անկեղծ ընկերություն անել:Այդ իսկ պատճառով սեբաստացիները շաբաթվա մեջ մի քանի օր անցկացնում են ագարակում : Ագարակի չորսոտանի մեր ընկերներից են Մաշան , Ջենին և Գեներալը: Սեբաստացիները Ընկեր Էդմոնի ընկերակցությամբ խնամում են ձիերին , սովորում են սանձել, թամբել և ձիավարել: Ժամանակը ագարակում շատ արագ է անցնում և ամեն…

Ձիավարության Սեմինար

Երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար -պարապմունքն անցկացրեցինք ուսումնական ագարակում: Սովորեցինք թամբել և ձիավարել :«Մաշա»-ն դարձավ իմ նոր ընկերը ագարակում:

Նախշազարդ Ճակտոցներ

Այս անգամ սեմինար- պարապմունքը տեխնոլոգիական էր: Արուսյակ Մաթևոսյանի հետ պատրաստեցինք գունավոր , ինքնատիպ ճակտոցներ:

Երկարացված Օրվա Կազմակերպիչների Ուրբաթ Համերգ

Վերջապես ուրբա՜ թ … համե՜ րգ … այն էլ երկարացված օրվա կազմակերպիչների մասնակցությամբ: Սյուզի Մարգարյանի օգնությամբ մեր սեմինար-պարապմունքների ընթացքում սովորեցինք Կոմիտասյան մի շարք երգեր, պարերգեր որոնք էլ ներկայացրեցինք մեր ուրբաթ համերգին: Կրկին անգամ համոզվեցի , որ երաժշտությունը գաղափարակից մարդկանց միացնող և մտերմացնող լավագույն միջոցն է :

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

Այսօր Սեմինար — պարապմունքը երաժշտական էր : Միասին երգեցինք Կոմիտասի «Երկինքն ամպել է », «Կաքավի գովքը» երգերը և « Ձուն դնեմ թավեն խաշեմ պարերգը»: Մեծ ոգևորությամբ պատաստվում ենք մեր ուրբաթ համերգին… Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի: