Բաժակը՝ երաժշտական գործիք

Նախագիծը՝ այստեղ։ Երաժիշտ֊հայրենագետների ջոկատում եոաժշտությունն անպակաս է։Միասին սովորեցինք օգտագործել բաժակը,որպես երաժշական գործիք։Հետագայում ռիթմիկ պատկերին կմիացնենք նաև երգը։ Տեսանյութը՝ ստորև։

Երգուսուցում 5-րդ ջոկատում

Ձմեռային ճամբարի շրջանակում Արևմտյան դպրոցի 5-րդ ջոկատի հետ, սովորեցինք Ֆորշի֊Երևան երգը։Տեսանյութը՝ ստորև ։

Երգուսուցում 2-րդ ջոկատում

Ձմեռային ճամբարի շրջանակում Արևմտյան դպրոցի 2-րդ ջոկատի հետ սովորեցինք Ֆորշի֊ Երևան երգը։Տեսանյութը՝ ստորև։

АRTթերապիա

Նախագիծը ՝ այստեղ: Երաժշտաթերապիան արտ-թերապիայի ուղղություններից մեկն է: Այն երաժշտության, ձայնի կիրառումն է թերապիայի մեջ: Սա ենթադրում է մարդկային ձայնի և երաժշտական գործիքների միջոցով երաժշտական վերարտադրություն և իմպրովիզացիա անհատական կամ խմբային ձևով, ինչպես նաև հատուկ ընտրված երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում և քննարկում:

Ազգային խաղեր 2-րդ ջոկատում

Էլ ինչ ճամբար առանց մեր ազգային խաղերի: Եթերում Արևմտյան դպրոցի 2-րդ ջոկատն է: Ազգային Խաղեր՝ Հեյ խմբեր, Աղջիկ փախցնոցի, Աքլորակռիվ….

Երաժշտական մուլտֆիլմ ”Կոկոյի գաղտնիքը”

12-ամյա Միգելը ապրում է մեքսիկական գյուղերից մեկում՝ կոշկակարի ընտանիքում և թաքուն երազում է երաժիշտ դառնալ։ Գաղտնի, քանի որ նրա ընտանիքում երաժշտությունը համարվում է անեծք: Միգելը հայտնաբերում է, որ իր և իր սիրելի երգիչ Էռնեստո դե լա Կրուսի միջև, որն այժմ հանգուցյալ է, կա որոշակի, դեռևս անանուն կապ: Տղան գնում է իր կուռքի մոտ Մեռյալների երկրում,…

Ուկուլելե.ընտրությամբ խումբ

Հանդիպում կրթահամլիրի սովորող Վիկտորյա Ստեփանյանի հետ.Ուկուլելե և էլ.կիթառ Նախագիծը՝ այստեղ: Ընտրության խմբի սովորողների հետ «Սեբաստիա»  համերգասրահում հանդիպեցինք 10-րդ դասարանի սովորող Վիկա Ստեփանյանի հետ : Այս անգամ ուսումնասիրեցինք , ծանոթացանք ՈՒկուլելե գործիքի հետ : Վիկա Ստեփանյանի հետ ունենք նաև համագործակցություն, միասին պատրաստում ենք երկու երաժշտական համար, որոնցից մեկը կգտնեք տեսանյությում:

Էլեկտրո կիթառ.ընտրությամբ խումբ

Հանդիպում կրթահամլիրի սովորող Վիկտորյա Ստեփանյանի հետ.Ուկուլելե և էլ.կիթառ Նախագիծը՝ այստեղ: Ընտրության խմբի սովորողների հետ «Սեբաստիա»  համերգասրահում հանդիպեցինք 10-րդ դասարանի սովորող Վիկա Ստեփանյանի հետ : Ծանոթացանք և բացահայտեցինք Էլեկտրո Կիթառ գործիքը : Ավելի մանրամասն տեսանյութում ՝

Փորձե՜ր

Միջին դպրոցի 6-րդ դասարանները պատրաստվում են իրենց ուրբաթին: Կատարում են Linkin Park- Numb երգը՝

Սովորող սովորեցնող

Երաժշտություն առարկան չենք կարող պատկերացնել առանց համագործակցային, խմբային նախագծերի։Մեր կրթահամիրում խմբային աշխատանքի մի ձև է սովորող-սովորեցնող նախագիծը : 4-5-րդ դասարանների ընտրության գործունեության խմբի սովորողները կրտսեր ընկերներին սովորեցնում են Մ.Մավիսակալյանի — Ջան Հայաստան երգը:

Ցանկությու՜ն, ցանկությու՜ն , ցանկությու՜ն պահիր …

Օրը՝ հունիսի 6Ժամը՝ 12:00 Վայրը՝ Արևմտյան դպրոցի ՎերնատունՄասնակիցներ՝ 3.4 դասարանի սովորողներ, հյուրերԵրաժիշտ՝ Աչեր ԲաստաջյանԴերձակ՝ Մադլեն Թերզյան Ներկայացումը Դ. Բիսեթի «Ցանկությունների ծառը» հեքիաթի մոտիվներով։ Սովորողները ծառին հայտնում են իրենց ցանկությունները և երազանքները և այս ամենը համեմում երգով ու պարով։ Սիրով հրավիրում ենք:

Մ.Ռավելի «Բոլերո»-ն շրխկաններով

Մորիս Ռավելի գլուխգործոցը ՝ «Բոլերո»-ն շրխկան նվագախմբով: Նվագախումբ ՝ Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանի երաժշտության ընտրության խմբի երաժիշտներ Խմբավար՝ Էլիզա Բաղդասարյան

Երաժշտական հարցազրույց. մաս 2

Կան շատ հետաքրքիր սահմանումներ, մեկնաբանություններ և կարծիքներ երաժշտության մասին:Էլ ավելի հետաքրքիր է երբ երաժշտության մասին խոսում են փոքրերը… Օբյեկտիվում Արևմտյան դպրոցի երրորդ դասարանի ընտրության խմբի երաժիշտներն են : Հարցազրույցի առաջին մասը կարող եք դիտել՝ այստեղ:

«Մուտք կրթահամալիր». 6 տարեկաններ

«Մուտք կրթահամալիր»2023թ. — 6 տարեկաններ Դասվարներ՝ Աշխեն Թադևոսյան, Ծաղիկ Գասպարյան, Մարգարիտ Թամազյան Ծրագրում՝ Ծնողական համայնքի հետ միասնական պարեր՝

Ձոն տոնավաճառ.Երաժշտական ծրագիր

Ձոն ստուգատեսի շրջանակում տոնավաճառ: Վայր՝ Մեդիա կենտրոն Պատասխանատու- համակարգող ՝ Արևմտյան դպրոց , Քոլեջ Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան, Տաթև Բլեյան Օր ՝ Ապրիլ 6 Ժամ ՝ 13:40 Համերգային — ծիսական մասի պատասխանատուներ՝ Աչեր Բաստաջյան, Մելինե Ֆարամազյան,Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ընտրությամբ խմբի տարատարիք երաժիշտներ, կիթառահար՝ Մելինե Ֆարամազյանի որդի, Քոլեջի սովորողներ Ծրագիր՝ Ազգային երգեր-…

Լիլիթ Բլեյան. դպրոցականի ֆիլհարմոնիա

Փետրվարի 17-ին Միջին և Ավագ դպրոցների սովորողների փոքրիկ խմբով ուղևորվեցինք  «Առնո Բաբաջանյան» համերգասրահ : Համերգասրահի ներքնահարկում տաքուկ , ընկերական մթնոլորտում մեզ էին սպասում երգչուհի-երգահան ՝ Լիլիթ Բլեյանը և կիթառահար ՝ Տիգրան Տեր-Ստեփանյանը: Բոլորս սիրում ենք երաժշտություն , սակայն ոչ բոլորս ենք մեզ հարց տվել ,— Իսկ ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է առաջանում երաժշտությունը :…

Ազգային խաղեր, պարեր համագործակցային  նախագիծ

Նախագիծը ՝ այստեղ: 17-րդ ջոկատի հյուրն էր կրթահամալիրի դասավանդող երաժիշտ և պարուսույց Արմենուհի Սոկրատունին: Հետաքրքիր , ուսուցողական հանդիպում էր:Միասին սովորեցինք , պարեցինք Ռաֆայելի պարը: Էլ ինչ հանդիպում առանց ազգային խաղերի …

 Հայկական ազգային օպերան.«Ալմաստ»

Նախագիծը՝ այստեղ: Ճամփորդական նախագիծը՝ այստեղ: Արևմտյան դպրոցի 17-րդ ջոկատը կրթահամալիրի ամենաերաժշտական ջոկատն է : Ճամբարային օրերի ընթացքում ուսումնասիրեցինք , բացահայտեցինք  հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական ուղին: Ունկնդրեցինք կոմպոզիտորի բազում ստեղծագործություններ՝ «Երևանյան Էտյուդներ, «Այ Վարդ , «Երեք Արմավենի, «Ալմաստ»: Ամենատպավորիչը իհարկե «Ալմաստ» օպերան էր, գրված Հովհ.Թումանյանի «Թմկաբերդի առումը » պոեմի հիման վրա: Հենց «Ալմաստ»…

Ամանորյա թոհուբոհ

Ամանորյա ողջույն սեբաստացի Լիլիից և իր սեբաստացի մայրիկ Սոնա Սարգսյանից:Ահա այսպիսին է նոր տարին, երբ դու և մայրիկդ սեբաստացի եք: Լիլի Խալաթյան —1.2 դասարանՍոնա Սարգսյան- մարմնամարզության դասավանդող, երկարացված օրվա կազմակերպիչ

Երաժշտությունն իմ աչքերով

Երաժշտությունը բացահայտելու շատ ձևեր կան…Դրանցից մեկը նկարչությունն է , պետք է կարոողանալ պատկերել այն ինչ լսում ենք…

Ամանորի մեկնարկը ծննդյան ծեսով

Դեկտեմբերի 12-ը սկսեցինք տոնական ընդհանուր պարապմունքով՝ յոթերորդցի Դավթին շնորհավորելով։Երգ ու պարով վառվեցին Ագարակի լույսերը. տրվեց Ամանորի մեկնարկը։ …

Իմ երաժշտական մոլորակը

Եկեք տեսնենք , ինչպիսի՞ ն է երաժշտական մոլորակը ընտրությամբ խմբի երաժիշտների աչքերով… Աննա Տոնոյան Կարախանյան Հասմիկ Պալյան Միքայել Նանե Ֆահրադյան Ռաֆայել Բուղդարյան

Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց Արամ և Վիրճինիա Քերովբեանների հետ

«Սեբաստացի» և «Յառաջ» հիմնադրամների հրավերով՝ հոկտեմբերի 12-21-ը Երևան էր այցելել ֆրանսիահայ երաժիշտ, Ֆրանսիայում «Ակն» երգչախմբի և Փարիզի «Եկեղեցական երգեցողության» ուսման կենտրոնի ղեկավար, հայ եկեղեցական երաժշտության ձայնեղանակների մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ Արամ Քերովբեանը, իր կնոջ՝ Վիրճինիա Քերովբեանի հետ: Նրանք Երևանում և Վայոց Ձորի մարզի Արատեսի դպրական կենտրոնում իրականացրեցին «Ձայնաշխարհ. միաձայն երգեցողության աշխատանոց» ծրագիրը: Լուսաբանման…

Լավաշթխիկ

Ուսումնական ագարակում են Հարավային դպրոցի 5 տարեկանները: Ընկեր Սեդայի , ընկեր Սուսաննայի հետ միասին, երգեցինք հացթխիկի երգեր և վերջում վայելեցինք մեր իսկ թխած լավաշը… Մեզ հետ էին նաև Արևմտյան դպրոցի երաժշտությամբ ընտրության խմբի երկրորդ դասարանի երաժիշտները: Սովորողները սիրով միացան իրենց կրտսեր ընկերներին և միասին իսկական ծիսական լավաշ թխեցինք:

Համագործակցային պար

Ընկեր Շողիկի երկարացված օրվա խմբի սովորողների հետ հանդիպեցի Արևմտյան դպրոցի վերնատանը: Սովորեցինք, պարեցինք Լորկե պարը ՝

Հանդիպում կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Լուիզա Քեշիշյանի հետ

Կոմիտասյան օրերի շրջանակում Արևմտյան դպրոցի ընտրության խմբի երաժիշտները հանդիպեցին կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Լուիզա Քեշիշյանի հետ : Խոսեցինք խմբարության մասին: Սովորեցինք տարբեր երաժշտական չափեր, ռիթմեր: Սովորողները ընկեր Լուիզայի օգնությամբ փորձեցին խմբավարել տարբեր երգեր : Հետաքրքիր և բովանդակալից հանդիպում էր , ավելին տեսանյութերում ՝

Սովորող- սովորեցնող

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում երաժշտության ընտրությամբ խմբի սովորողները իրականացրեցին դաս- երգուսուցում 2 -րդ դասարանի սովորողների հետ :Միասին սովորեցինք Կոմիտասի Կաքավներ երգը:

Կրթական շքերթ․ Սեպտեմբեր  5

Կրթական շքերթ․ Սեպտեմբերի  5 Օր՝ սեպտեմբերի 5, 2022 Ժամ՝ Համակարգումը՝ ծեսերի լաբորատորիայի Երաժշտական ծրագրի բովանդակության պատասխանատու՝ երաժշտության լաբորատորիա Մասնակիցներ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների 6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք Երգացանկ Կոմիտաս՝ Արև արև, եկ, եկ, Ա. Շահնազարյան՝ Արև, արև դուրս արի Կոմիտաս՝ Փայտե Ձիուկ Երգերի բառեր և կարաոկեներ Արև, արև, եկ, եկ Արև, արև դուրս արի Փայտե ձիուկ

Ուսումնական Ժամերգություն Հայրավանքում

Հայրենագիտական կանգառ Հայրավանքում : Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ , Սոնա Սարգսյան, Միքայել Ղազարյան Տեղեկություն Հայրավանքի մասին — Արամ Գալստյան

Հարսանյաց ծեսը ճամբարում

Նախագիծը ՝ այստեղ: Ճամբարականների հետ արդեն երկու շաբաթ է սովորում ենք հարսանեկան ծիսական երգեր, պարերգեր : Այսօր անդրադարձանք Զուլո երգին:ՄԻասին երգեցինք և փորձեցինք պատկերել Զուլոյի կերպարը , այնպես ինչպես նկարագրված է երգի մեջ : Տեսանյութը ստորև՝ Երգուսուցումը 1:40 րոպեից ՝

Իսկական ծիսական հարսանիք

Ողջ կրթահամալիրում առավոտից տիրում էր տոնական, հրաշալի ու բարձր տրամադրություն՝ ծիսական հարսանիք է: փեսագովք Արևմտյան և Հարավային դպրոցներ՝ Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի Հղում-1 Հղում-2 Հղում- 3 Հղում-4 Հղում -5

Աշխատանքային այց Դդմաշեն 02.05

Աշխատանքներ՝ Հունիսյան ուսումնական ճամբարի ներկայացում Դդմաշենի դպրոցի ուսուցչա-աշակեչտական կազմին Ազգային երգեր- պարերգերի ուսուցում Կոպալ գործիքի ուսումնասիրություն Արևմտահայերենով թատրոն Ծաղկունքի դպրոցում

Հունիս 1. «Հակաբացիլ Կոմիտասով» ֆլեշմոբ անգլիական այգում

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով. Հեղինակ՝ Արթուր Շահնազարյան Վայր՝ Անգլիական այգի Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանների ջոկատային խմբեր, դասավանդողներ, հյուրեր… Ծրագրում՝ Կոմիտասյան երգեր- պարերգեր Ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ այստեղ:

«Ցտեսություն» կրտսեր դպրոցին,«Մուտք» միջին դպրոց.

«Հայաբացիլ Կոմիտաս 2022» նախագծով. Նախագծի հեղինակ ՝ Սեդա Թևանյան «Ցտեսություն» կրտսեր դպրոցին,«Մուտք» միջին դպրոց. Վայր՝ Մարմարյա Սրահ Օր՝ Ժամ՝ Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային և Հարավային դպրոցների 5-րդ դասարաններ, 8-րդ դասարաններ,ծնողներ, դասավանդողներ, հյուրեր…. Ծրագրում՝ Միասնական երգ. յուրաքանչյուր դպրոց երգում է մեկ հատված «Անդաստան» Արևելյան կողմն աշխարհիԽաղաղությո՜ւն թող ըլլա…Ո՛չ արյուններ, քրտինք հոսինԼայն երակին մեջ ակոսին.Ու երբ հնչե…

Երաժշտությամբ ընտրության գործունեության ստուգատես. Կրտսեր և Միջին դպրոցներ

Մայիս 26. երաժշտությամբ ընտրության ստուգատես , այս անգամ երաժշտական այլընտրանքային , հետաքրքիր լուծումներով:Արևելյան դպրոցի Վերնատանն էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 4-8 դասարանների սովորողները :Ընտրության ստուգատեսն ավարտեցինք ոչ սովորական համերգով: Համերգի ընթացքում սովորողները ներկայացրեցին տարբեր երաժշտական գործիքներ՝ շվի, ֆլեյտա, ջութակ, ուկուլելե , կոպալ, չէ որ երգելն էլ ավելի հավես է երբ ուղեկցվում է նվագակցությամբ:Բայց սա ամենը չէ…

Երաժշտությամբ ընտրության գործունեության ստուգատես.երրորդ դասարաններ

Արտասահմանի հյուրերը այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երրորդ դասարանի երաժշտությամբ ընտրության խմբերի սովորողներն էին : Հակաբացիլ Կոմիտասից մինչև ֆրանսիական ազգային երգեր, այսպիսին են մեր համերգները:

Երաժշտությամբ ընտրության գործունեության ստուգատես. առաջին դասարաններ

Ծրագիրը ՝ այստեղ: Մայիսյան հավաքը հատկապես հետաքրքիր է իր ստուգատեսներով: Մայիսի 24-ին Արևմտյան դպրոցի Վերնատանը՝ մի քիչ հուզված , բայց անչափ ուրախ ,զվարթ ներկայացան կրթահամալիրի առաջին դասարանի երաժշտությամբ ընտրության խմբի սովորողները: Վերնատունը ամեն անգամ նորանոր գույներ է ստանում մեր տաղանդավոր սովորողների շնորհիվ : Նոր երգեր,նոր գույներ , նոր տրամադրություն՝ այսպիսին է մեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը:Ելույթը…

Աշխատանքային այց Եղեգնաձոր

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում աշխատանքային խմբով Եղեգնաձորում ենք Ուղիղ եթերները Տաթև Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից՝ ՈՒղիղ եթեր Հայրենագիտությամբ իրական ուսուցում . Արենի գյուղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի <a href=”http://<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Ftatev.abrahamyan.79%2Fposts%2F5368032749907532&show_text=true&width=500&#8243; width=”500″ height=”0″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”>Ուսումնական ժամերգություն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գլաձորի դպրոցի սովորողների հետ Սուրբ Հակոբ եկեղեցու բակում <a href=”http://<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Ftatev.abrahamyan.79%2Fposts%2F5368246456552828&show_text=true&width=500&#8243;&#8230;

Արևելքից-Արևմուտք մայիսյան հավաքին

Նախագիծը՝ այստեղ: Ո՞վ է ասել , որ երաժշտություն հնարավոր է ստանալ միայն երաժշտական գործիքներով : Հետաքրքիր ,այլընտրանքային լուծումը ՝ տեսանյութում:

Վարդաշեն-Բլեյան համագործակցային կամուրջ

Նախագիծը ՝ այստեղ: Մայիսյան հավաքի շրջանակում Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողների, ընկեր Նաիրուհու և ընկեր Իվետտայի հետ ուղևորվեցինք Արտաշատ: Հյուրընկալվեցինք Վարդաշենի միջնակարգ դպրոցում: Այնտեղ մեզ մեծ սիրով դիմավորեցին դպրոցի երկրորդ դասարանցիները ընկեր Գեղամյանի և ընկեր Սահակյանի գլխավորությամբ: Համագործակցային դասի ընթացքում երգեցինք Կոմիտասի ստեղծագործություններից, սովորեցինք ազգային պարեր և խաղեր։ Վարդաշենի դպրոցի անդրադարձը ՝ այստեղ:

Երաժշտական հարցազրույց

Մայիսյան հավաքի շրջանակում Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողների հետ խոսեցինք երաժշտության մասին:Հետաքրքիր է լսել սովորողների կարծիքը , մտքերը : Հատկապես հետաքրքիր է աշխատել երաժշտությամբ ընտրության խմբի հետ, հարցազրույցից հետո համոզվեցի ,որ իրոք գործ ունեմ փոքրիկ երաժիշտների հետ : Հնչեցին հետաքրքիր , յուրօրինակ և անսպասելի մեկնաբանություններ, կարծիքներ երաժշտության և նրա դերի մասին:Հարցազրույցից հետո միտք առաջացավ ստեղծել…

Արևելքից-Արևմուտք մայիսյան հավաքին

Ընտրության խմբերի հանդիպում և համատեղ սովորածի միավորում Մասնակիցներ՝ Արևելյան և Արևմտյան դպրոցի երաժշտական ընտրության խմբերի սովորողներ Տարիքային խմբեր ՝ 1-5-րդ դասարաններ Օր՝ մայիս 11 Ժամ ՝10:00 Վայր՝ Արևմտյան դպրոց Նպատակ՝ Միասնական իրականացնել նախագիծ, որտեղ մի խումբը կերգի մյուսը կնվագակցի Խնդիր՝ Ընտրել համապատասխան ծրագիր, որը կարող է լինել դասական և ազգային Նախապատրաստել անհատական և Խմբակային կատարումներ միասնական կատարելու…

Հանդիպում կրթահամալիրի երաժշտության դասավանդող, խմբավար Լուիզա Քեշիշյանի հետ

Կոմիտասյան օրերի շրջանակում ընտրության խմբերի հետ ,Արևմտյան դպրոց կհյուրընկալենք Միջին դպրոցի երաժշտության դասավանդող , խմբավար Լուիզա Քեշիշյանին և իր սովորողներին: Օրը ՝ Հոկտեմբեր 6 Ժամը՝ 12:00 Վայրը ՝ Արևմտյան դպրոց, վերնատուն Նպատակը, ընթացքը՝ նախագիծը ՝այստեղ :

Բաժակը ՝որպես երաժշտական , ռիթմիկ գործիք

Ո՞վ է ասել , որ երաժշտություն հնարավոր է ստանալ միայն երաժշտական գործիքներով : Երաժշտություն կարելի է ստանալ ամենուր , ամեն ինչից ՝ կենցաղային իրեր ,խաղալիքներ …Ըտրության խմբի սովորողների հետ ,որպես երաժշտական ,ռիթմիկ գործիք ընտրեցինք բաժակը: Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ընտրության խմբի սովորողներ Նպատակը  և խնդիրները՝ Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ , համացանց,կենցաղային իրեր՝ բաժակներ,ափսեներ , շշեր և այլն։ Նախագծի իրականացման ընթացքը ՝…

«ՁՈՆ» երաժշտական ստուգատես. «երգչախմբերի երաժշտածիսական, խաղային հանդիպում»

«Ձոն» երաժշտական ստուգատես. «Երգչախմբերի երաժշտա-ծիսական, խաղային հանդիպում» Մասնակիցներ՝  «Սեբաստացիներ» մանկական, Արևմտյան, Հարավային դպրոցների երաժշտության ընտրությամբ խմբերի, Քոլեջի ուսումնական երգչախմբեր Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան Ժամանակացույց՝  05 ապրիլի, 2022թ. ժամը՝ 13.00 Վայրը՝  Արևմտյան դպրոց, Վերնատուն Ծրագրում. միասնական կատարում՝  Kerenyi Gyorgy, «Dona nobis pacem»  երկձայն, եռաձայն կանոն «Կաքավներ, կաքավներ» Կոմիտաս՝ «Կաքավիկ»  «Ծաղկազարդի (Ծառզարդարի)  ծիսական տնայցի ներկայացում, (Կարկաչա — Ծաղկազարդի ծիսական երգ) «Սեբաստացիներ»…

Սահյանով ընդհանուր պարապմունք

Այսօր՝ ապրիլի 14-ին, հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Օրը սկսեցինք Սահյանական բանաստեղծություններով և իհարկե մեր սիրելի երգ ու պարով :

Ճանաչենք Գյումրին- եռօրյա ճամփորդություն

Երեք՝ հավես, ուրախ , երգ ու պարով, խաղերով լի օրեր Գյումրիում: Հայրենագիտական կանգառներով , ուսումնական ժամերգություններով ուղևորվեցինք Գյումրի: Տեսանյութը ստորև՝ Գյումրիում հավես օրերի մասին ֆիլմում ՝ Զարդագործի մոտ՝ Ֆլեշմոբ Գյումրու Գորկու անվան այգում՝ Սովորողների պատումներ՝ Լևոն ԱՅվազյան Այաան Մանգալ Սուսաննա Հակոբյան Եվա Գրիգորյան Մհեր Բարսեղյան Արփի Փիրումյան

«Ձոն մայրիկներին» համերգ-ցուցադրություն

Ապրիլի 5-ին Արևմտյան դպրոցում տեղի ունեցավ համերգ ցուցադրություն «Ձոն» ստուգատեսի շրջանակում։ Ցուցադրվեցին Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողների աշխատանքները նվիրված մայրիկներին։ Դասարանական երգճախմբերը ելույթ ունեցան բակում, իսկ ընտրությամբ գործունեության խումբը ներկայացավ տեխնոլոգիայի սրահում։

«Ձոն» երաժշտական ստուգատես. 

«Ձոն» երաժշտական ստուգատես. «Երգչախմբերի երաժշտա-ծիսական, խաղային հանդիպում» «Պարապմունք — համերգ»  «Ազգային, ավանդական խաղերը որպես հանրակրթական ծրագրերի բաղադրիչ և ազգային մշակույթի փոխանցման միջոց» «Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  նախագծերով՝  երգչախմբերի երաժշտածիսական, խաղային հանդիպում Մասնակիցներ՝  «Սեբաստացիներ» մանկական, Արևմտյան, Հարավային դպրոցների երաժշտության ընտրությամբ խմբերի, Քոլեջի ուսումնական երգչախմբեր Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան Ժամանակացույց՝  05 ապրիլի, 2022թ. ժամը՝ 13.00 Վայրը՝  Արևմտյան…

«Հացով խրոխտ հարսանիք Ծաղկունքում» նախագծով այց Գագարին ավան. օր երկրորդ

Մենք կրկին Գագարինում ենք Լաերտ Գրիգորյանի , Լուիզա Քեշիշյանի հետ միասին: Այս անգամ դասավանդողների խմբին էր միացել սովորողների մի մեծ խումբ : Կրկնեցինք մեր սովորած երգերը , պարերը , սովորեցինք նորերը: Միշտ մեծ սիրով կայցելենք մեզ արդեն հարազատ դարձած կոլեկտիվին:

«Հացով խրոխտ հարսանիք Ծաղկունքում» նախագծով այց Գագարին ավան. օր առաջին

Աշխատանքային խմբով՝ Լուիզա Քեշիշյանի և Լաերտ Գրիգորյանի հետ եղանք Գագարին ավանի դպրոցում:Դասավանդողների 30 հոգանոց խմբի հետ սովորեցինք հացի արարման և հարսանեկան երգեր , պարեր: Մթնոլորտը շատ ջերմ էր: Տպավորված և ոգևորված հեռացանք , վերադառնալու ակնկալիքով:

Ձոն Տիգրան Հայրապետյանին

Հարավային և Արևմտյան դպրոցների երաժշտության ընտրությամբ խմբերի ելույթը ուրբաթ- համերգին: Ստ.Բաբաթորոսյան — «Ծաղրածու»

Մեդիաուրբաթ. Հե՜յ կանաչ ախպեր

Հարավային դպրոց Ծրագիրը ՝ Մարիամ Մնացականյանի Օր՝ Մարտի 4ժամ՝ 13:15Վայր՝ Կրթահամալիրի մարմարյա սրահ Խոսք՝ Դ. Վարուժան Հարավային կողմն աշխարհիՊտղաբերում թող ըլլա…Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,Հորդի գինին բաժակներուն.Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝Սիրերգությո՜ւն թող ըլլա։ Ծրագրում՝ Հ. Թումանյան՝ Մարտ Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.Մարդու հանգիստ չի տալիս։Էսօր ուրախ օր կանի,Վաղը անձրև ու քամի. Առավոտը պայծառ օդ,Կեսօրը մութ ու…

Արևելք -Արևմուտք համագործակցություն/ֆլեյտա գործիք/

Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցում հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի երաժշտության դասավանդող , ֆլեյտահար Տաթև Մանվելյանին և իր սովորողներին:Ընկեր Տաթևը ընտրության խմբի երաժիշտներին ծանոթացրեց ֆլեյտա գործիքի հետ :Այնուհետև փոքրիկ շվիահարների նվագակցությամբ երգեցինք մեր սիրելի երգերը : Տեսանյութը՝ ստորև: Նախագիծը՝ այստեղ:

Թումանյանով Բարեկենդան

Ուրբաթ- համերգ Օր՝ փետրվարի 25 Ժամ՝15:15 Վայր՝ Մայր դպրոց, Մարմարյա Սրահ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, ծնողներ,հյուրեր… Բարեկենդան, փորեկենդան,Բարեկենդան օրեր է,Խելքս գլխես կորեր է… ԳՆԱՑԵՔ ՏԵՍԵՔ Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը: Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը: Այծն ու թուփը, Թուփն ու այծը, Ձեզ՝ Բարեկենդան, Մեզ՝ բարի Զատիկ: Գնացեք տեսեք ՝ ով է…

Հանդիպում կրթահամալիրի երաժշտության դասավանդող, ֆլեյտահար Տաթև Մանվելյանի հետ

Ընտրության խմբերի հետ ,արևմտյան դպրոց կհյուրընկալենք արևելյան դպրոցի երաժշտության դասավանդող Տաթև Մանվելյանին և իր սովորողներին: Օրը ՝ փետրվար 21 Ժամը՝ 10:05 Վայրը ՝ Արևմտյան դպրոց, ընկեր Վարսիկի դասարան Նպատակը, ընթացքը՝ Ընտրությամբ գործունեության սովորողներին ծանոթացնել, ավելի մոտեցնել դասական երաժշտությանը: Ծանոթացնել փողային գերծիքների ՝ ֆլեյտա գործիքի , դրա առանձնահատկությունների հետ: Փորձել տարբերակել տարբեր գործիքների ձայներ: ՈՒնկնդրել մեր…

Թումանյանական օրերի շրջանակում «Անուշ» օպերայի դիտում — քննարկում

Թումանյանական օրերի շրջանակում Արևմտյան դպրոցի ընտրության խմբի հետ դիտեցին Ա. Տիգրանյանի Անուշ օպերան , գրված Թումանյանի համանուն պոեմի հիման վրա: Կարծում էի սովորողները կձանձրանան և ամբողջությամբ չեն դիտի օպերան : Զարմանքս մեծ էր , երբ խնդրեցին չընդհատել և ծայրից ծայր մեկնաբանել , պատմել օպերայի/պոեմի/ մասին: Տեսանյութը ՝ ստորև :

Համագործակցում -պարուսուցում կրթահամալիրի երաժշտության դասավանդող Արմենուհի Թամոյանի հետ

Արևմուտքի վերնատանը ամեն օրը տոն է : Այս անգամ հյուրընկալել էինք կրթահամալիրի քոլեջի երաժշտության դասավանդող Արմենուհի Թամոյանին: Միասին սովորեցինք և պարեցինք «Աղքտի քոչարի» և «Էջմիածին» պարերը : Տեսանյութը՝ ստորև:

«Ուսումնական պատարագ» ամփոփում

Հունվարի 19-ին Մարմարյա սրահում կայացավ «Ուսումնական պատարագ»-ի ամփոփումը:Դպրոցների երգեցիկ խմբերը կատարեցին պատարագից ընտրված շարականները:Տեսանյութը ՝ ստորև :

Թումանյանական օրեր

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:                                               …

Ազգային խաղեր Մարինե Մկրտչյանի հետ

Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ի շրջանակում տիկին Մարինեի հետ ունեցանք շատ հետաքրքիր սեմինար-համդիպում Ազգային, բակային խաղեր. Բարեկենդանի ծես» նախագծով:

Սուրբ Պատարագի շարականների համերգային կատարում

Հունվարի 19, ժամը՝ 15:15, Մարմարյա սրահ Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: «Երկինքը երկրի վրա». այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝  կենաց ծառի պտուղներով:

Ուսուցչի լույսով ցնծություն…

Մանկավարժական ճամբար Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույցի ծես կրթահամալիրի Մարմարյա սրահում։ Նկարաշարը՝ Սմբատ Պետրոսյանի

Ամանորյա տոնախմբություն

Դեկտեմբերի 24-ին կայացավ մեր տարեմուտի ուրախ տոնախմբությունը։ Չորրորդ և հինգերորդ դասարանցիները, դասավանդողները ամանորյա երգ ու պարով ճանապարհեցին հին տարին։ Նոր՝ 2022 թ․ դիմավորում ենք բարձր տրամադրությամբ և բարի ցանկությունների իրականացման ակնկալիքով։ Սուրբ Ծննդյան ավետիսներ Ամանորյա երգ ու պար Աբելի տարեդարձը շնորհավո՜ր Ամանորյա օտարալեզու երգեր

Ամանորյա տոնախմբություն 22.12.2021

Նոր տարին բոլորի սիրված տոներից է: Մեծ ու փոքր հավաքվել էին Վերնատանը, որտեղ ջերմ ու տոնական մթնոլորտ էր: 3,4 և 5- րդ դասարանի սովորողները երգ ու պարով դիմավորեցին նոր 2022 թվականը:

Երաժշտության ընտրության խմբերի ստուգատես

Տարեվերջյան ստուգատես-համերգ Օր՝ դեկտեմբերի 21, Ժամ 13:00-ին Վայր՝ Հյուսիսային դպրոց, Artասահման Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների երաժշտության ընտրության խմբեր Տարիքային խմբեր՝ 1-5-րդ դասարանների սովորողներ Ծրագիր՝ Կոմիտասյան երաժշտության միասնական կատարումներ շվիահարների նվագակցությամբ՝ Բասեն բարի, Ավետիս, Այ լորիկ Արևելյան դպրոց ՝ Տամբուրեն Հարավային և Արևմտյան դպրոց՝ Ս.Բաբաթորոսյան՝ Ծաղրածուն, Ռ. Հախվերդյան՝ Նոր տարի Հյուսիսային դպրոց՝ Ա.Գրիգորյան՝ Նոր տարի, Deck the halls, Somewhere…

Ալ. Սպենդիարյան- 150 /Համերգ

Կրթահամալիրի Փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ ,նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակին: Հնչեցին Սպենդիարյանի վոկալ գործիքային ստեղծագործություններ՝ Անի Կարապետյան-«Էնզելի»Եվա Աթաբեկյան-«Տղամարդկանց պար»Սաթինե Տեր-Պետրոսյան-«Օրորոցային»Սեդա Թևանյան -«Արևելյան օրորոցային»,նվագակցող ՝ Լիլիթ ԱռաքելյանԱչեր Բաստաջյան-«Այ վարդ» ,նվագակցող՝ Լիլիթ ԱռաքելյանԼիլիթ Գրիգորյան-Մարիամ Ժամկոչյան-ԿանցոնետաՏաթև Մանվելյան— ռոմանս «Հրապուրել են ինձ քո սև աչերը», նվագակցող՝ Սվետա Ճաղարյան

Համերգ. Ալեքսանդր Սպենդիարյան- 150

Դեկտեմբերի 16.14.30 Փոքր դահլիճ Այս տարի նշվում է հայ մեծագույն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոնացույցում: Ալեքանդր Սպենդիարյանի 150-ամյակին ներկայացնում են երաժշտության կենտրոնի, Ավագ դպրոցի սովորողները, դասավանդողները: Համակարգումը՝ երաժշտության ուսումնական կենտրոնի:

Ուսումնական ժամերգություն / Սբ. Երրորդություն եկեղեցի

Համակարգող՝ Արևմտյան դպրոց Օր՝ Դեկտեմբերի 10 Ժամ՝ 9:00-9:15 Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի Խմբավարներ՝ Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան Ընթերցումների համակարգողներ՝ Գոհար Բալջյան ,Արմինե Աբրահամյան Ծրագրում՝ Մանուկների օրհնություն. ատամհատիկի ծես «Տէրունական աղոթք» Հայր մեր որ յերկինս ես,սուրբ եղիցի անուն Քո։Եկեսցէ արքայութիւն Քո։Եղիցին կամք Քոորպէս յերկինս եւ յերկրի։Զհաց մեր հանապազորդտուր մեզ այսօր։Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս և մեք թողումքմերոց պարտապանաց։Եւ մի տանիր…

Արևելք և Արևմուտք ընտրության խմբերի հանդիպում

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի երաժիշտներին:Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների երաժշտության ընտրության խմբի սովորողները Արևմտյան դպրոցի 1-2 սովորողներին ծանոթացրեցին շվի գործիքի հետ ,ցուցադրեցին իրենց շվիահարի հմտությունները։ Շվիի նվագակցությամբ երգեցինք մեր սիրելի երգերը:Դե իսկ վերջում սովորողները փորձեցին շվի նվագել:

Հարվածային Գործիք

Արևմտյան դպրոցի ,երաժշտության ընտրությամբ խմբի երրորդ դասարանի սովորող Մոնթե Պետրոսյանը ներկայացնում է երաժշտական գործիքների տեսակները , բացատրում ինչ է նշանակում «հարվածային գործիք»:

Հանդիպում «Արեգ» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր և ղեկավար՝ Արտավազդ Այվազյանի հետ

Լիսիցյանական շաբաթի շրջանակում Հասմիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ հանդիպեցինք «Արեգ» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր և ղեկավար՝ Արտավազդ Այվազյանի հետ :Միասին մի քանի պար սովորեցինք և մեծ սիրով պարեցինք… Ֆոտոշարք`

Հիշատակի ժամերգություն

Ուսումնական ժամերգություն՝ նվիրված սիրելի ուսուցչուհու՝ Սուսաննա Սահակյանի վառ հիշատակին։ Ժամերգությանը մասնակցել է Արևմտյան դպրոցը — Գոհանամք ըզ քեն Տեր

Հանդիպում շեփորահար Նարեկ Գրիգորյանի հետ

Նախագիծը՝ այստեղ: Մխիթար Սեբաստացու Օրերի շրջանակում արևմտյան դպրոցի երաժշտության ընտրությամբ խմբերը հանդիպեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ , շեփորահար Նարեկ Գրիգորյանի հետ: Ընկեր Նարեկը սովորողներին ներկայացրեց շեփոր գործիքը , խոսեց շեփորի առանձնահատկությունների մասին և իհարկե գեղեցիկ կատարումներով հիացրեց փոքրիկ երաժիշտներին:Հանդիպման ավարտին նույնիսկ մի քանիսը որոշեցին շեփորահար դառնալ: Տեսանյութը ՝ ստորև :

«Գեղարվեստը կրթահամալիրում» — hամերգ

Վայրը ՝ Արևմտյան դպրոց -պարտեզի վերնատուն Օրը ՝ նոյեմբեր 24 Ժամը՝ 13:00 Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ,դասավանդողներ, երաժշտության ընտրությամբ խմբի սովորողներ, լրացուցիչ կրթության սովորողներ Ծրագրում ՝ Վոկալ — գործիքային կատարումներ պարերգեր ,պարեր Արդյունքը՝«Գեղարվեստը կրթահամալիրում» — hամերգ/ Արևմտյան դպրոց