Երաժշտությամբ ընտրության գործունեության ստուգատես. Կրտսեր և Միջին դպրոցներ

Մայիս 26. երաժշտությամբ ընտրության ստուգատես , այս անգամ երաժշտական այլընտրանքային , հետաքրքիր լուծումներով:
Արևելյան դպրոցի Վերնատանն էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 4-8 դասարանների սովորողները :
Ընտրության ստուգատեսն ավարտեցինք ոչ սովորական համերգով: Համերգի ընթացքում սովորողները ներկայացրեցին տարբեր երաժշտական գործիքներ՝ շվի, ֆլեյտա, ջութակ, ուկուլելե , կոպալ, չէ որ երգելն էլ ավելի հավես է երբ ուղեկցվում է նվագակցությամբ:
Բայց սա ամենը չէ , մեզ արդեն հայտնի երաժշտական գործիքներին ավելացրինք ևս երկու այլընտրանքային գործիք ՝ բաժակ և շիշ: Հետաքրքիր է ,որ ամեն մի իր կարող է դառնալ երաժշտական գործիք , հարկավոր է միայն հայտնվի երաժշտի ձեռքում :

Ամենաերաժշտական խմբերով, հետաքրքիր , ուրախ բացահայտումներով լի տեսանյութը դիտեք ստորև՝

Թողնել մեկնաբանություն