«Տեառնընդառաջ» նախագծով համագործակցություն Միջին դպրոցում ամփոփում

Փետրվարի 14-ին հյրուընկալեցինք Աշտարակի Սասունիկ գյուղի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցների սովորողների և դասավանդողների խմբին։ Խմբին դիմավորեցին Լուիզ Քեշիշյանը և Աչեր Բաստաջյանը։ Սեբաստացի կենտրոն խոհանոցային գործունեություն իրականացնելուց հետո իրականացրեցին քայլք Սարալանջով որտեղ նրանց սպասում էինք մենք՝ Միջին դպրոցի սովորողների խմբի հետ։ Հյուրերի հետ հանդիպումից հետո միասնական երգով քայլեցինք դեպի Արևելյան դպրոց որտեղ իրականացրեցինք Տեառնընդառաջի ծեսը։…

Համբարձման ծեսը Սաղմոսավանքում

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան, Զուգել են հանդեր նախշուն գորգերով. Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան, Վիճակ հանելու, աշխույժ երգերով … Սեբաստացիների ամենասիրելի ծեսը Սաղմոսավանքում ՝

Համբարձման ծեսը Եղիպատրուշում

 Պըտույտ է տալիս վիճակը նորից՝ Քուշուշքը գըլխին ծաղիկ ծաղկամեր,Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից, Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր։ Հ.Թումանյան Ծանոթություն , ուսումնական ժամերգություն Եղիպատրուշի Սբ. Մարիամ եկեղեցում՝ Համբարձում է գարուն է … Ազգային Խաղեր Սովորողների պատումները ՝ Մանե Օհանջանյան Ֆիալկա Մանուկյան Անետա Կտակյան Մարկ Հարությունյան Նախագիծը՝ այստեղ:

Համբարձման ծեսը Եղիպատրուշում

Տևողություն` 1 ժ 15ր Հեռավորություն` 56 կմ Եղանակ Երթուղին` Մեկնում` Երևան — Պռոշյան — Մուղնի — Կարբի — Օհանավան — Սաղմոսավան — Արտաշավան — Ափնագյուղ — Հարթավան — Ապարանի ջրամբար — Քուչակ — Եղիպատրուշ Վերադարձ` Եղիպատրուշ — Քուչակ — Հարթավան — Ափնագյուղ — Արտաշավան — Սաղմոսավան — Օհանավան — Կարբի — Մուղնի — Պռոշյան — Երևան Ժամանակահատված` Մայիսյան հավաք Օր,…

Զատկական ուրախություն ուրբաթ-համերգ

Ապրիլի 14-ին`Գագարին կլաստերի նախագծային խմբերի` Վարսերի Ռ.Պետրոսյանի միջնակարգ դպրոց, Ծաղկունքի Բաց Դպրոց Հիմնադրամի, Զովաբերի, Վրաստանի Բոլնիսի քաղաքի «Դավիդիանի», Կազրեթի թաղամասի թիվ 2 հանրային դպրոցի, Զուգդիդի շրջան գյուղական համայնքի և Ախալաբաստումանի հանրակրթական դպրոցների հետ տեղի ունեցավ համատեղ զատկական ուրախություն ուրբաթ-համերգ։ Ավելին` Սյուզի Մարգարյանի ֆբ.էջում

Տրնդեզը Արևմուտքի 2-3-րդ դասարաններում

Տեարնընդառաջը կրտսեր դպրոցում նախագծով. Ծեսի վերականգնում տարածում Օր՝ փետրվարի 14 Ժամը-11;00 Վայր՝ Արևմտյան դպրոց պարտեզի բակ(ֆուտբոլի դաշտ) Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանների խմբեր առաջին դասարաններ, դասավանդողներ, ծնողներ այլք Ծրագրում՝ Ազգային երգեր-պարեր՝ Ամփոփումը՝ շուտով

Տեառնընդառաջը ագարակում

Փետրվարի 14-ին ուսումնական ագարակում տոնեցինք տեառնըդառաջը միջին և ավագ դպրոցի սովորողներով։ Ներկայացանք տրնդեզի և հարսանեկան պարերգերի կատարումներով։

Ամանորի մեկնարկը ծննդյան ծեսով

Դեկտեմբերի 12-ը սկսեցինք տոնական ընդհանուր պարապմունքով՝ յոթերորդցի Դավթին շնորհավորելով։Երգ ու պարով վառվեցին Ագարակի լույսերը. տրվեց Ամանորի մեկնարկը։ …

Լավաշթխիկ

Ուսումնական ագարակում են Հարավային դպրոցի 5 տարեկանները: Ընկեր Սեդայի , ընկեր Սուսաննայի հետ միասին, երգեցինք հացթխիկի երգեր և վերջում վայելեցինք մեր իսկ թխած լավաշը… Մեզ հետ էին նաև Արևմտյան դպրոցի երաժշտությամբ ընտրության խմբի երկրորդ դասարանի երաժիշտները: Սովորողները սիրով միացան իրենց կրտսեր ընկերներին և միասին իսկական ծիսական լավաշ թխեցինք:

Մեղրաքամի ծեսը Արատեսի դպրական կենտրոնում

Մեղրաքամը սկսեցինք երեկոյան ժամի՝ մեղուներին չբարկացնելու համար՝ նրանց գովքով, մեղրագովքով՝ ուրախ, անխռով,գոհ, շնորհակալ, որ մեղուներն էլ մեզնից գոհ լինեն՝ հաջորդ տարի առատ մեղր բերեն:

Խաղողօրհնեքի ծես/ փաթեթ

Ծիսական գրականություն Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք» Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք» Ռաիսա Խաչատրյան. «Առաջնապտղի ծիսախորհուրդն ու խաղող-գինի-կարաս գովերգությունները հայ ծիսերգային բանահյուսության մեջ Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք. աղբյուրը՝ qahana.am կայք Երգեր «Քաղենք խաղողը»-Մարինե Մկրտչյան և ընկերներ՝ Քոլեջ «Բաղը քաղինք»-Մարինե Մկրտչյան և ընկերներ՝ Քոլեջ «Հայաստանի կարմիրի գինին»-Մարինե Ոսկանյան և ընկերներ՝ Արևելյան դպրոց «Երգ խնջույքի»-Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ՝ Հյուսիսային դպրոց «Բաղը…

Մեղրաքամի ծեսը Արատեսի դպրական կենտրոնում /փաթեթ

Պզզան մեղուն Պզան, պզան, պզպզան, Պստիկ մեղու տզտզան, Դաշտ ու հովիտ կշրջես, Բարձր սարեր կթռչես, Սուսան, սմբուլ կծծես Ու ոտքերով թավամազ Փոշի առած՝ տուն կգաս: Սար սար Սա՛ր, սա՛ր, Ես սարերի ծաղիկն եմ, Ջա՛ն, ջա՛ն, Ես Լևոնի քուրիկն եմ։ Սա՛ր, սա՛ր, Ժամին դռնէն դուրս ելայ,Ջա՛ն, ջա՛ն, ԱրևԻ պէս լուս ելայ։ Սա՛ր, սա՛ր, Էն սարին սա՛ր չեմ…

«Ծիրանագովքի, ծիրանաքաղի ծես»

ԾԻՐԱՆԻ ՏՈՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԾԵՍ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ. մշակումը՝ Սյուզի Մարգարյանի Նախագիծ՝ «Ծիրանագովքի, ծիրանաքաղի ծես» հեղինակ ՝ Հասմիկ Մաթևոսյան «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» 1. Նպատակ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում, ծեսի արդիականացում 2. Ծեսի մասնակիցներ Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարականներ, դասավանդողներ, հյուրեր, այլք 3. Ընթացքը տարբեր աղբյուրներից ուսումնասիրել ծիրանի, դրանց  հատկությունների, օգտակարության, կիրառության մասին ուսումնական նյութեր համակարգել ծիրանագովքի, ծիրանաքաղի հիմնական գործողությունները,…

Իսկական ծիսական հարսանիք

Ողջ կրթահամալիրում առավոտից տիրում էր տոնական, հրաշալի ու բարձր տրամադրություն՝ ծիսական հարսանիք է: փեսագովք Արևմտյան և Հարավային դպրոցներ՝ Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի Հղում-1 Հղում-2 Հղում- 3 Հղում-4 Հղում -5

Ազգային խաղեր Մարինե Մկրտչյանի հետ

Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ի շրջանակում տիկին Մարինեի հետ ունեցանք շատ հետաքրքիր սեմինար-համդիպում Ազգային, բակային խաղեր. Բարեկենդանի ծես» նախագծով:

Ուսուցչի լույսով ցնծություն…

Մանկավարժական ճամբար Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույցի ծես կրթահամալիրի Մարմարյա սրահում։ Նկարաշարը՝ Սմբատ Պետրոսյանի

Ճամբարային բոհեմյան երեկո.Խաղողօրհնեքի ծես

Որոշեցինք ճամբարային հավես շաբաթն ամփոփենք խարույկի շուրջ երգ ու պարով,Խաղողօրհնեքի սիրուն ծեսով… Ընկեր Քրիստինեի Արծիվներ ջոկատը նախապես պատրաստեցին եռագույն ճակտոցներ, այնուհետև գնացին գնումներ կատարելու՝ մեր Արծիվները պիցցա շատ են սիրում, որոշեցինք երեկոյի համար պիցցա և համեղ բրդուճներ պատրաստել… Թե ինչպես է անցել մեր երեկոն… Դիտեք տեսանյութը.

Վարդավառի ծես

Նախագիծը ՝ Մարինե Մկրտչյանի 1. Նպատակը ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծեսը վերականգնել, նոր կյանք տալ: 2. Սովորողների տարիքային խումբը Տարատարիք սովորողներ 3. Ընթացքը տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Վարդավառի ծեսը ,  Վարդավառի ծես 1 , Վարդավառը Գառնիում,  Վարդավառը՝ Խաչբուռով, Խնդումով, լողավազանով ,  Վարդավառը թիվ 82 նախակրթարանում համակարգում են հիմնական գործողությունները, որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը, սովորում են Վարդավառի…

Ծիսական Խաչբուռ

Վարդավառին մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու մորեխներից, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն…»։Հայ գյուղացին հավատում էր, որ ցորենի ու գարու արտերի մեջ ապրում էր Արտի Ոգին, ով հսկում էր արտն ու բարիքը:Հնձվորները արտերում հունձը սկսելուց առաջ կամ վերջացնելուց հետո ցորենի հասկերից հատուկ…

Անձրևաբեր ծես

Նախագիծը ՝ Մարինե Մկրտչյանի Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր» Նպատակը ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում, ազգային ծեսերին՝ նոր կյանք: Ժամանակացույցը Նախագիծն իրականացվում է հուլիս — օգոստոս ամիսներին (շոգ օրերին), երբ բույսերը չորանում են շոգից: Ծեսն իրականացնողներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ, ընտանեկան նախագիծ, որին կարող են մասնակից լինել տարատարիք երեխաներ:…

Կենաց Ծառ /Զատկին ընդառաջ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է : Տոնի նախօրեին և բուն Զատկի տոնի օրը մարդիկ միմյանց ողջունել են Քրիստոսի հարության առթիվ, մասնակցել պատարագին, ծիսական սեղանի շուրջը հավաքվել`պասից դուրս…

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Ուսումնական Ժամերգություն նախագծով Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում Օր՝ մարտի 26 Ժամ՝ 10.00 Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, վերապատրաստվող դաստիարակներ, ծնողներ, հյուրեր, այլք Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով Ծրագրում Տերունական աղոթք Հայ՛ր մեր,  որ յերկինս ես,  սուրբ եղիցի անուն  Քո,  եկեսցէ արքայութիւն Քո,  եղիցին կամք Քո  որպէս յերկինս եւ յերկրի:    Զհաց մեր հանապազորդ  տո՛ւր…

Զատկի Տոնին Ընդառաջ

Զատկի տոնին ընդառաջ , ընկեր Տաթևի նախաձեռնությամբ արևմտյան դպրոցի 4 և 5 դասարանների սովորողների հետ պատրաստեցինք զարդարանքներ ,ձևավորեցինք Կենաց Ծառը:Սովորողներին ծանոթացրեցինք տոնի խորհրդին և ավանդույթներին:

ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԱՇՏԱՐԱԿԻ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մարտի 19-ին երգչախումբը Իսկական հարսանիք նախագծով մասնակցեց կրթահամալիրի երկարացված օրվա կազակերպիչ, հատուկ մանկավարժ Մարիամ Միրզոյանի հարսանյաց ծեսին, որը տեղի ունեցավ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում։ Փեսա՝ Ռուբեն ՂազարյանՀարս՝ Մարիամ Միրզոյան Առաջին մաս14․45՝ Հարսանքավորների տոնական երթ Երևանից15.30՝ Պսակադրություն Մարիանե եկեղեցում․ հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանի ձեռամբ«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի երգողջույնը եկեղեցում Ս. Մովսես Խորենացի, մշակումը՝ Երվանդ Երկանյանի․ «Այսօր ցնծան» Ն․ Շնորհալի, մշակումը՝ Երվանդ Երկանյանի․ «Նոր…

Բարեկենդանն ու Տեառնընդառաջը Ազատան գյուղում

Փետրվարի 14-ին սեբաստացիներով ուղևորվեցինք Շիրակի մարզ՝ Ազատան գյուղ , ազատանցիների հետ տոնելու Բարեկենդանն ու Տեառնընդառաջը : Տոնը սկսվեց  Սբ. Ստեփանոս եկեղեցում սեբաստացիների ժամերգությամբ: Այնուհետև շարունակեցինք բակում խարույկի շուրջ՝ ազգային երգ ու պարով : Տոնի մի մասն էր Ազատանի մշակույթի տանը սեբաստացիների կողմից բեմադրված Բարեկենդանի ծես- ներկայացումը : Ազատանցիների անմիջականությունն ու ջերմությունը, Տեր Մակարի և Երեցկնոջ…

Բարեկենդան — Տեառնընդառաջ

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է:Սովորաբար Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանես»:  Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է…

Ղափամայի Ծես Դդմագովք-Ղափամա

Նախագիծը ՝ այստեղ:Կրթահամալիրի անբաժաման մասն են կազմում հայկական ծեսերը:Օրը սկսեցինք Սբ. Երրորդություն եկեղեցում ՝ Ղափամայի օրհնությամբ: Ապա տոնակատարությունը շարունակեցինք կրթահամալիրի մարմարյա սրահում, մաեստրո Ռուբեն Մաթևոսյանի հետ: Երգեցինք մաեստրոյի երգացանկից բոլորիս կողմից սիրված երգերը:

Ուսուցչի Լույսը

Նախագիծը՝ այստեղ: Սուրբ ծնունդը միասին, հարազատ դարձած սեբաստացիներով շրջապատված… ՄԵԴԻԱԿԵՆՏՐՈՆ Սուրբծննդյան ծիսական նախագիծ- շարականներով, չամչով փլավով, ձկով, հալվայով և Խաղողի-գինու դպրոցի անմահական գինով…

Լավաշթխիկի Ծեսն Արևմուտքում

ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ Տատիկ զալուր կըմաղեր,Տատիկ զալուր կըմաղեր,Տատիկ զալուր կըմաղեր,Վըր մազերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր հոնքերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր թշերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր դոշերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր ուսերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր թևերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր թաթերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր բըտըվնուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր փեշերուն կըշաղեր: Տատիկ զալուր կըմաղեր,Վըր ոտքերուն կըշաղեր:…