Քանոն

Արևմտյան դպրոցի երրորդ դասարանի սովորող Աննա Վելիցյանը ներկայացրել է քանոն երաժշտական գործիքը:

Քանոնն արևելյան գործիք է և մեծ տարածում ունի արաբական աշխարհում,Եգիպտոսում, Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայում, Պարսկաստանում, Հունաստանում:Որպես հիմնական տարատեսակներ տարբերակվում են

1) արաբական քանունը,

2) պարսկական գանունը

3) հայկական քանոնը:

Հայկական քանոնն իր ուրույն տեղն ունի և տարբերվում է այլ ազգերի քանոններից՝

  • իր ինտոնացիոն հնչողությամբ
  • լադային կառուցվածքով
  • երաժշտական արտահայտչամիջոցներով
  • տեխնիկայի կատարողական ոճով և ձևերով

Քանոնը հայկական ամենատարածված և սիրված նվագարաններից է: Սկզբում քանոնը նվագում էին միայն տղամարդիկ, իսկ հետո դարձավ կանանց սիրելի գործիքը:

Ավելին՝ Աննայի բլոգում:

Թողնել մեկնաբանություն