Կարել Չապեկի Փոքրիկ Առակների վերլուծություն

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Ներկայացնում է մեծամիտ , գոռոզ, եսակենտրոն մարդ, ով կարծում է որ ամեն ինչ իր շուրջն է պտտվում:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Մարդկանց տեսակ ,ովքեր գնահատում են քանակը ,այլ ոչ որակը:

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Տարբեր իրավիճակներում ամեն մեկն   ունի իր առաքելությունը և պետք չէ թերհավատորեն մոտենալ դիմացինին:

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Մարդկային տեսակ , որը փորձում է իր մտքերն ու տեսակետը պարտադրել բոլորին , շատ հաճախ ոչ միայն խոսքի ,այլ նաև ուժի միջոցով:

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Մարդ, ով չի նկատում ,որ ապրում է «կեղտաջրում»: Իր համար դա ամենամաքուրն ու ամենապարզն է ,և նույնիսկ կատարյալը թվում է ավելորդություն:

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Նույնն է ,թե ուրիշի ձեռքերով  շագանակներ կրակից հանես:

Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Դահիճ, ով ուրախանում է օրվա զոհերի քանակով, սակայն չի գիտակցում ,թե որքան կյանքեր է խլել:

Թողնել մեկնաբանություն