՛՛Ձիավարություն՛՛ Նախագիծ

Նախագծի շրջանակում սովորողների հետ կայցելենք ուսումնական ագարակ: Կխնամենք կենդանիներին և կձիավարենք :/

Մասնակիցներ՝ 4 և 5 դասարանների երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի իրականացման ժամանակը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝ Սովորողին ավելի մոտեցնել բնությանը, ծանոթացնել   ընտանի կենդանիների հետ , նրանց խնամքին:

Միջավայրը ՝  ուսումնական ագարակ:

Ձիերն այն քիչ կենդանիներից են, որոնք կարողանում են անկեղծ ընկերություն անել:Այդ իսկ պատճառով սեբաստացիները շաբաթվա մեջ մի քանի օր անցկացնում են ագարակում :

Ագարակի չորսոտանի մեր ընկերներից են Մաշան , Ջենին և Գեներալը: Սեբաստացիները Ընկեր Էդմոնի ընկերակցությամբ խնամում են ձիերին , սովորում են սանձել, թամբել և ձիավարել: Ժամանակը ագարակում շատ արագ է անցնում և ամեն անգամ հեռանում ենք շուտ վերադառնալու ակնկալիքով:

Ագարակի կենդանիներին սիրով այցելում են ոչ միայն սովորողնորը այլ նաև դասավանդողները: Մենք նույնպես սիրով մասնակցում ենք ձիավարության սեմինար-պարապմունքներին :