ՏԱՄԱ ՛՛Հայկական Շաշկի՛՛ Նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողներ

Նպատակը և խնդիրները՝  երեխաներին սովորեցնել արդեն իսկ ծանոթ խաղերի հայկական,ազգային տարբերակին

Միջավայրը ՝ դասասենյակ

Կանոններ ՝

Խաղատախտակ և նախնական դասավորվածություն

Հայկական շաշկի խաղալու համար օգտագործվում է 8×8 չափսով ուղղանկյուն խաղատախտակ, որը բաժանված է 64 վանդակների: Վանդակների գույները էական չեն: Խաղաքարերը շարվում են խաղացողի երկրորդ և երրորդ հորիզոնական շարքերով, յուրաքանչյուր խաղացողին բաժին է հասնում 16 խաղաքար, յուրաքանչյուր վանդակի մեջ դրվում է մեկ խաղաքար: Հակառակորդների խաղաքարերը տարբերվում են գույներով: Խաղացողի առաջին հորիզոնական շարքը ազատ է մնում[3]:

Քայլերի հերթականություն

  • Պարզ խաղաքարը մեկ քայլ է կատարում առաջ, աջ կամ ձախ:
  • Տաման քայլում է ցանկացած քանակությամբ դատարկ վանդակներով ուղղահայաց, հորիզոնական և անկյունագծով` ցանկացած ութ ուղղությամբ: Տամայի քարը պարտադիր չէ դնել հենց նոր վերցրած քարի փոխարեն: Այն հնարավոր է դնել նույն շարքի ցանկացած վանդակի վրա: Եթե հնարավորություն է ստեղծվում հակառակորդի խաղաքարը վերցնել, ապա խաղացողը պարտավոր է վերցնել այն[3]:

Հակառակորդի խաղաքարերի վերցման կանոններ

  • Եթե խաղացողը խաղի ընթացքում հնարավորություն է ունենում վերցնել հակառակորդի խաղաքարերը, ապա նա պետք է վերցնի այն: Մարտը հնարավոր է այն դեպքում, երբ հակառակորդի շաշկու հետևում գտնվող վանդակն ազատ է: Եթե հակառակորդի խաղաքարի տեղում հայտնված շաշկով հնարավոր է առաջ շարժվել, ապա մարտը շարունակվում է (մի քայլով կարելի է վերցնել հակառակորդի մի քանի խաղաքարեր)
  • Եթե ​​կան մի քանի մարտի ​​տարբերակներ, ապա խաղացողը պետք է ընտրի այն մեկը, որտեղ վերցվում է հակառակորդի խաղաքարերի ամենամեծ քանակը: Սա վերաբերում է շաշկիի և թագուհիների գրավմանը:
  • Եթե կա հավասար քանակությամբ շաշկիներ վերցնելու մարտի մի քանի տարբերակ, ապա խաղացողն ընտրում է դրանցից որևէ մեկը:
  • Շաշկին հարվածում է հակառակորդի շաշկուն, որը կանգնած է դիմացից, ձախից կամ աջից, ցատկելով նրա վրայով հաջորդ դաշտ ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով:
  • Տաման խփում է հակառակորդի այն խաղաքարին, որը գտնում է իրենից ցանկացած քանակությամբ դատարկ վանդակներից առաջ, հետ, դեպի աջ կամ ձախ, եթե դրանից հետո գտնվող վանդակն ազատ է: Ինչպես սովորական խաղաքարը, տաման ևս կարող է մեկ քայլով վերցնել հակառակորդի մի քանի խաղաքար:
  • Մեկ քայլով մի քանի խաղաքար վերցնելու դեպքում հակառակորդի յուրաքանչյուր խաղաքար ընդունված է միանգամից վերցնել: Դա արվում է այն պատճառով, որ մի քայլի ընթացքում նույն խաղաքարը չվերցվի երկու անգամ:

Փոխակերպում թագուհու

  • Ութերորդ հորիզոնական մուտք գործած խաղաքարը դառնում է թագուհի:
  • Եթե քարը հասնում է վերջին հորիզոնականին, այն կարող է շարունակել խաղը նույն քայլերով, բայց արդեն` որպես թագուհի:

Խաղի ավարտ և հաղթողի որոշում

  • Հաղթողը նա է, ով կարողացել է ոչնչացնել թշնամու բոլոր խաղաքարերը կամ զրկել նրանց շարժելու հնարավորությունից:
  • Խաղացողների համաձայնությամբ հնարավոր է խաղն ավարտել ոչ-ոքի:

Արդյունքը՝ Հայկական Շաշկի

1 Comments Add yours

Թողնել մեկնաբանություն