Ամանորյա երգեր

Ռուբեն Հախվերդյան -Նոր Տարի

Պստիկնե՛ր, շո՛ւտ հավաքվեք
Ու կլոր շրջան կազմե՛ք,
Երգե՛ք երգն այս ու պարե՛ք,
Նոր տարին դիմավորե՛ք:

Նո՛ր տարի, Նո՛ր տարի,
Գալդ թո՛ղ լինի բարի: 
Նո՛ր տարի, Նո՛ր տարի,
Գալդ թո՛ղ լինի բարի: 

Պայծառ ժպիտով արի,
Դու՝ բարի մեր Նո՛ր տարի,
Բոլորիս երազանքները
Այս տարի դու կատարի՛ր: 

Բե՛ր անուշ կարկանդակներ,
Եվ ուրախ ու նոր խաղեր,
Բե՛ր նվեր, հույսեր ու սեր,
Մեր բարի՜, մեր լա՜վ ընկեր:

Նո՛ր տարի, Նո՛ր տարի,
Գալդ թո՛ղ լինի բարի:
Նո՛ր տարի, Նո՛ր տարի,
Գալդ թո՛ղ լինի բարի: 

Իսկ հետո՝ կեսգիշերին,
Հյուր կգա Ձմեռ պապին
Ու կասի նա բոլորին.-
Շնորհավո՜ր ձեր Նոր տարին: 

Նո՛ր տարի, Նո՛ր տարի,Գալդ թո՛ղ լինի բարի:

Ռորբերտ Ամիրխանյան — Դինգ -Դոնգ

Դինգ-դոնգ ձմռան երկնքում,
Դինգ-դոնգ աստղերն են շողում,
Դինգ-դոնգ դինգ, երկինքը աստղալից,
Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ-դոնգ, զիլ զնգա մեր զանգ,
Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք,
Դինգ-դոնգ դինգ,  ինչ լավն է եղևնին,
Զիլ զանգերն  իր թևերին..

Ծիլինգ, ծիլինգ․․․․․

Զիլ զանգերն իր թևերին։

Ռոբերտ Ամիրխանյան — Պատրաստել ենք մենք նոր տարվա Հանդես

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,
Նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
Դիմակներ պես-պես, դիմակներ․․․

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,
Ներս կմտնի պարկը շալակին,
Ձյունանուշն էլ, երգը շուրթերին,
Շուրջը կխմբի ժիր մանուկներին։

Իսկ մենք մանուկներ, մանուկներ,
Մեծ շրջան կազմենք,Մեծ շրջան կազմենք,Մեծ շրջան կազմենք
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,
Երգով ու պարով կզնգանք։

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,
Ներս կմտնի պարկը շալակին,
Ձյունանուշն էլ, երգը շուրթերին,
Շուրջը կխմբի ժիր մանուկներին։

Իսկ մենք մանուկներ, մանուկներ,
Մեծ շրջան կազմենք,Մեծ շրջան կազմենք,Մեծ շրջան կազմենք
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,
Երգով ու պարով կզնգանք։

Թողնել մեկնաբանություն