Արևելք -Արևմուտք համագործակցություն/ֆլեյտա գործիք/

Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցում հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի երաժշտության դասավանդող , ֆլեյտահար Տաթև Մանվելյանին և իր սովորողներին:Ընկեր Տաթևը ընտրության խմբի երաժիշտներին ծանոթացրեց ֆլեյտա գործիքի հետ :Այնուհետև փոքրիկ շվիահարների նվագակցությամբ երգեցինք մեր սիրելի երգերը : Տեսանյութը՝ ստորև: Նախագիծը՝ այստեղ:

Ընթերցանության Ֆլեշմոբ

Փետրվարի 21-ին` ժամը 12:00-12:30-ը, կրթահամալիրում հայտարարվեց ընթերցանության ֆլեշմոբ: Սեբաստացի սովորող, դասավանդող , բոլորը -բոլորը նշված ժամին կրթահամալիրի ցանկացած վայրում թողեցին բան ու գործ ու  անցան սիրելի գրքի ընթերցման: