Զատկական երգեր

Կարկաչա

Մանկախաղաց՝ «Ճոր պար»

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Յալալի

Յալալի, Տերն հարություն է առել,

Յալալի, հավը կարմիր է ածել,

Յալալի, Պողոսն երազ է տեսել,

Յալալի, Պողոս, երազդ ի բարին,

Յալալի, շնորհավոր ձեր Զատիկ,

Յալալի, ձեր Զատիկ ու մեր Զատիկ:

խընկի ծառ.

Մեր դըռանը խընկի ծառ

Մեր դըռանը խընկի ծառ,

Գյուլու՜մ ջան,

Ձեր դըռանը խընկի ծառ,

Գյուլու՜մ ջան,

Խընկենին ա բերել բար,

Գյուլու՜մ ջան,

Իմ խորոտիկ պըզտիկ յար,

Գյուլու՜մ ջան:

Մեր դըռանը խընկի ծառ,

Գյուլու՜մ ջան,

Նախշուն բըլբուլ վըրեն թառ,

Գյուլու՜մ ջան,

Երթար ու գար, շորոր տար,

Գյուլու՜մ ջան,

Սիրուն յարին օրոր տար:

Թողնել մեկնաբանություն