Ազգային խաղեր, պարեր համագործակցային  նախագիծ

Ձմեռային ազգագրության փառատոնի շրջանակում , հանդիպում համագործակցություն կրթահամալիրի երաժիշտ և պարուսույց Արմենուհի Սոկրատունու հետ:

Վայր` Արևմտյան դպրոց

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 17-րդ ջոկատի սովորողներ

Ժամանակահատված՝  Ձմեռային ազգագրության փառատոն 2023

1. Նպատակ

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոցի սովորողներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են հայկական ազգային խաղերի պատմությունը
  • Սովորում են ազգային խաղեր խաղալ
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • Խաղերին անհրաժեշտ իրերի ձեռքբերում
  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են ազգային երգերի ու պարերգերի մասին
  • Սովորում են ազգային երգերը և պարերը, ըստ ծրագրի
  • համակարգում են հիմնական գործողությունները։

4. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային խաղեր, պարեր
  • ազգային սովորույթներում կատարվող խաղեր,պարեր
  • ազգային ավանդական խաղերը պարերի մաս
  • հայկական ժողովրդական, ծիսական խաղերգեր և պարերգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը և պարերը

կկարողանան

  • խաղալ հայկական ժողովրդական և ծիսական խաղեր, խաղերգեր
  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • խաղին, պարին նոր կյանք տալ

կլինեն

  • խաղը իմացող ակտիվ մասնակից
  • Ազգայինը փոխանցող, տարածող:

խաղն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները խաղի իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել ազգային խաղը , խաղալիս, կցանկանա՞ նորից խաղալ և խաղերին նոր կյանք տալ: Ինչ պարեր սովորեց և

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել Արևմտյան դպրոցի ենթակայքում , սովորողների բլոգներում ,կրթահամալիրի կայքում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Նյութեր

Խաղեր`

  • Ընկույզախաղեր
  • Պարան քաշոցի
  • Գոմշակռիվ
  • Աքլորակռիվ

Պար, պարերգ՝

  • Մայրոքե
  • Ապարանի գյովնդ

Թողնել մեկնաբանություն