ՏՀՏ բաղադրիչ

Խումբ Բ

Տևողություն ՝ 28.08-01.09.2023

Վերապատրաստող՝ Նվարդ Սարգսյան

Ժամը՝ 14:30

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,Մայր դպրոց , կենտրոնական ընթերցասրահ

Վերապատրաստման մոդուլը

Ընդհանուր դասացուցակը

Վերապատրաստման կենտրոնի բլոգը

Օգտակար հղումներ․

Ժամաքանակը՝ 20 ժամ (1 կրեդիտ), 

Տևողությունը՝ 28.08 — 1.09  և 04.09 — 08.09

Ժամը՝ 14:30 — 16:30

Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ

Թեմա 1․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում (5 ժամ)

Աշխատանք․

  • LMS-ների ընդհանուր ուսումնասիրություն
  • Գործարկման առանձնահատկություններ
  • Դասարանի, խմբի ստեղծում, նոր օգտատերերի ներմուծում-հեռացում
  • Առաջադրանքների ստեղծում, հղումների տրամադրում ըստ առաջնայնության
  • Ֆայլերի ներբեռնում, գործարկումներ
  • Համօգտագործվող ֆայլերի առաջնայնությունների տրամադրում
  • Հանդիպման կազմակերպում, պլանավորում, օրացույցում ներառում

Առաջադրանքներ՝

Աշխատանքը կատարել եմ Microsoft Teams հարթակում։ Ստեղծել եմ դասարան, կցել՝ մասնակիցներին, առաջադրանքները։ Կա առաջադրանք, որը կցել եմ որպես համօգտագործվող ֆայլ, որը կարող են խմբագրել բոլոր այն մարդիկ ովքեր ունեն մասնակցության թույլտվությունը։ Կա ֆայլ, որը թույլ չի տալիս խմբագրում։ 

Նաև ներկայացրել եմ օրացույցում հանդիպման պլանավոումը, ինչպես նաև մասնակիցներին ավելացնելը, հեռացնելը, որպես խմբագիր առանձնացնելը, հղումի տրամադրելը։

Թիմս խմբի ստեղծում

Առցանց հավաք — քննարկում թիմս հարթակում

Թեմա 2․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (5 ժամ)

Աշխատանք․

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում էլեկտրոնային մատյան

Առաջադրանք՝

Մատենավարությամբ և Էլ․ հասցեով աշխատում եմ 2021 թվականից: Սովորողների ամենօրյա հաշվառումը, նախագծային աշխատանքների, ճամփորդությունների ամփոփումները ևս կատարվում են էլեկտրոնային մատյանում։

Թեմա 3․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով

Աշխատանք․

Թեմա 4․ Առցանց գրատախտակի գործիքակազմը

Աշխատանք․

  • Առցանց գրատախտակների ուսումնասիրություն
  • Առանձնահատկություններ, գործածման հմտություններ
  • Համօգտագործման առանձնահատկություններ
  • Հղումների տրամադրում

Առցանց գրատախտակը այն կարևոր գործիքներից է, որը մեզ օգնում է հեռավար, առցանց ուսումնական գործընթացը առավել հեշտ և հասկանալի կազմակերպել։

Թեմա 5․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Աշխատանք․ 

  • Կրթական կայքերի հղումների որոնում 
  • Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն 
  • Նյութերի, պաշարների գործածում 
  • Նյութի որոնում 
  • Նյութի արժեհավատության գնահատում 
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ

Կրթական կայքերից ծանոթ եմ ՀՀ ԿԳՄՍՆ, ԿԶՆԱԿ, ԿՏԱԿ կայքերին, որոնք էլ օգտագործում եմ ուսումնական գործընթացում։ Օգտվում են նաև շատ այլ օնլայն ռեսուրսներից՝ տարբեր օնլայն գրատախտակներից, հետաքրքրիր առաջադրանքներ կազմելու տարբեր ծրագրերից, ֆոտո-վիդեո խմբագրիչներից։

Օգտվում եմ նաև մասնագիտական կայքերից՝ «Երաժշտական գանձարան», ergir.am

Նյութի որոնումը հիմնականում կատարում եմ google.com — հարթակում։

Նկարի արժեհավատության ստուգումը կարող ենք իրականացնել images.google.com-ի միջոցով, որը մեզ կտա տեղեկատվություն, թե տվյալ նկարը ինչ կայքերում, ֆորումներ է օգտագործվել, հնարավորության դեպքում կնշվի նաև համացանցային առաջին հրապարակման ամսաթիվը։

Թեմա 6․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում

  • Քննարկում 
  • Ամփոփում

Թողնել մեկնաբանություն