Դիրքորոշում և արժեք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդավարական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Հանդիպումների արդյունքում՝

Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը, դիտարկումները նշված կետերի շուրջ

Առաջին, երկրորդ հանդիպում ընդհանուր ամփոփում

Մշակութային բազմազանություն՝

Մարդը պետք է նախ և առաջ գիտակցի, որ գոյություն ունի մշակութային բազմազանություն և անհատի առաջնային իրավունքներից մեկը ընտրության ազատությունն է։ Եթե այլ անձանց կրոնական, մշակութային, այլ պատկանելություններ չեն համապատասխանում սեփական արժեքային համակարգին, դա չի ենթադրում որ տվյալ խումբը պետք է չընդունվի, արհամարհվի և կամ արժանանա անհավասար վերաբերմունքի։ Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդը կարող է անընդհատ սովորել կամ օգուտ քաղել այլոց բազմազանությունից։ Ժողովրդավարական մշակույթի պարագայում հատկապես հարգանքի տեսակ է մշակութային բազմազանության և պատկանելիության ընկալումը։ Սա կարևոր հիմք է մշակութային երկխոսության համար։ Հարգանքն առավել հստակ վերաբերմունք է քան հանդուրժողականությունը։

  • քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը անձի հետաքրքրվածությունն ու ուշադրությունն է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ։ Այն ենթադրում է վարքային և գիտակցական ավելի բարձր աստիճան, քան ընտանիքին է, կապերը, պատկանելությունը, շահը և այլն: Քաղաքացիական դիքորոշումը կապվում է իրավունքների իմացության, բարօրության ձգտման, հոգատարության զգացման, հավասարության և արդարության սկզբունքների հետ: Այն կապվում է համայնքային խնդիրներին մասնակցելու պատրաստակամության, համերաշխ երկխոսության, խնդիրները բարձրաձայնելու, երկխոսելու և շատ այլ գործառույթների հետ: Դպրոցը առաջին վայրն է, որտեղ երեխան հանդիպում է «գաղափարների», որից էլ ձևավարովում է ապագա քաղաքացին: Դպրոցում է ձևավարվում հետաքրքրված կամ չհետաքրքրված քաղաքացի լինելու ընթացքը:

Իրավունքի գերակայություն:

Իրավունքի գերակայությունը սահմանվում է որպես «կառավարման սկզբունք, որի պարագայում բոլոր անձինք, մարմիններն ու հանրային ու մասնավոր կառույցները, ներառյալ պետությունը, հաշվետու են օրենքների առջև, այդ օրենքները հասանելի են բոլորին, հավասարապես կիրառվում և մեկնաբանվում են անկախ դատարանների կողմից,  համապատասխանում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին ու նորմերին»:

Այն արտացոլում է կրթության երկար ավանդույթ, որը հիմնված է մարդասիրական գաղափարների վրա: Այն հարատև գործընթաց է, որը մարդկանց թույլ է տալիս իրենց կյանքի վերաբերյալ անկախ ընտրություն կատարել, ընդունել դիմացինին որպես հավասար և իմաստալից շփվել նրանց հետ։ Սա նշանակում է, որ սովորողները համարվում են իրենց ուսումնառության ակտիվ պատասխանատուներ, այլ ոչ պարզապես գիտելիք ստացողներ կամ արժեքների փոխանցման օբյեկտներ։

Oրենքի գերակայություն, արդարադատություն:

Օրենքի գերակայություն նշանակում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Նրա պահանջն է՝ արժանապատվությունը, ազատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հանրակրթական դպրոցներում կրթության նպատակներից մեկը պետք է լինի սովորողին տալ գիտելիք, հմտություններ և ընկալում՝ զարգացնել նրանց վերաբերմունքն ու վարքագիծը, որպեսզի նրանք իրենց նպաստը բերեն հասարակության մեջ մարդու իրավունքների համամարդկային մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ու պաշտպանության նպատակով:

Երրորդ հանդիպում՝

Մոդուլը։

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Հոդված՝ «Ապրումակցային մանկավարժություն»

Փաստաթղթի ընթերցում և ամփոփում՝

Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունների և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

Իսկական մանկավարժը պետք է սիրի և հաճույք ստանա իր գործից։ Այնպես անի, որ դասարանում վախի մթնոլորտ չստեղծվի և այնպես անի, որ սովորողը հարգի, սիրի և վստահի ուսուցչին։ Փոխադարձ հարգանքն ու վստահությունը կարևոր է ոչ միայն մանկավարժի, այլ նաև սովորողի համար։ Ես սիրում եմ իմ գործը։ Սիրում եմ ստեղծագործել։
Հաճախ եմ սովորողներիս ասում, որ ես իրենց ընկերն եմ։
Մանկավարժն իմ համար պետք է լինի սովորողի ընկերը։ Պետք է սիրի և սիրվի։ Համագործակցային նախագծերը միշտ էլ ստացված են համարվում, եթե այն կրթության հիմնաքարն էր հանդիսանում:

Իրական մանկավարժը սովորողներին վերաբերվում  է սեփական ընտանիք նման՝ իրենց դժցարություններով, առավելություններով և թերություններով:

Անկախ այդ ամենից մանկավարժը մանավանդ կրտսեր դպրոցում պետք է ունենա իր հստակ մոտեցումը դեպի սովորողները: Դիրքորոշում և արժեք դասընթացի գրականությունից պարզեցի, որ և կրթահամալիրը և երաժշտություն առարկան՝ իր յուրաքանչյուր բաղադիրչով մեծ դեր ունի յուրաքանչյուր սովորողի կյանքում:

Ապրումակցելը ամենագլխավոր մարդակային հատկանիշներից է, որ դասավանդողը պետք է սովորեցնի իր աշակերտներին: Դա ամենամեծ մասնագիտական կարողությունն է հասկանալ դիմացինին, փոձել հասկանալ պատճառները և կարևորել դրանք:

Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների։

Երաժշտություն առարկան երեխայի մեջ ձևավորում է մարդասիրական մի քանի հատկանիշներ՝ լսել, հասկանալ, գնահատել:

Թողնել մեկնաբանություն