Ճամբարապատում 09.01

Ահա Նոր Տարի, Նոր Անակնկալներ, Նոր Ուսումնական շրջան և իհարկե Ճամբաա՜աար…… Արևմտյան դպրոցի հայրենագետ-երաժիշտների 2-րդ ջոկատում օրը սկսվեց իհարկե ընդհանուր պարապմունքով , այնուհետև մեր տարածքի մաքրությամբ: Քանի որ ,ջոկատը երաժշտական է ՝ այցելեցինք ընկեր Մելինեի Արտուտիկ ջոկատին և միասին Ձմեռային Ազգագրական փառատոնի շրջանակում իրականացրեցինք Սովորող- սովորեցնող նախագիծ: Այնուհետև սեղանի հավես , հետաքրքիր խաղեր: ԵՎ վերջում իհարկե Ազգային…

Ազգային խաղեր 2-րդ ջոկատում

Էլ ինչ ճամբար առանց մեր ազգային խաղերի: Եթերում Արևմտյան դպրոցի 2-րդ ջոկատն է: Ազգային Խաղեր՝ Հեյ խմբեր, Աղջիկ փախցնոցի, Աքլորակռիվ….