Հակաբացիլ Կոմիտաս Աշտարակում

Հունիսի 8-ին Կրթահամալիրի Միջին, Արևմտյան և Հարավային դպրոցների սովորողները եղան Աշտարակ քաղաքում, այնտեղ սովորողներին սպասում էին Վ. Պետրոսյանի անվան դպրոցի մի խումբ սովորողներ իրենց ուսուցչի հետ, ովքեր միացան մեզ և Աշտարակ քաղաքի զբոսայգում միասին մասնակցեցինք Հակաբացիլ Կոմիտասին: Մեզ հետ էր նաև մեր լավ ընկեր՝ Հռիփսիմե Առաքելյանը, ով սովորողներին ներկայացրեց Աշտարակ քաղաքը, հետաքրքիր էքսյկուրսիա կատարեցինք քաղաքով եղանք Սուրբ Մարիանե եկեղեցում, որտեղ սովորողները ուսումնական ժամերգության մասնակցեցին,:

Հռիփսիմե Առաքելյանի գեղեցիկ անդրադարձը՝

#Մանրէազերծված

Ես,որ չես իմանա,թե որ պահին ուր կհայտնվեմ`մորս ասած,֊«Մի օր էս սարի գագաթին,մի օր` Աստված գիտի որ երկրի սահմանին»,վաղուց չէի քայլել իմ հայրենի Աշտարակում։Մարդ սենց` ոչ մի լավ բան աչքից չվրիպող, ուսուցիչ Տիար պիտի ունենա, որ քեզ ստիպի ամեն օր աչքիդ առաջ գտնվող, սովորական դարձած, բայց իրական հրաշքները նկատել։

Ասենք ո՞վ կմտածեր կամ ժամանակ կունենար Աշտարակի զբոսայգում քայել ու հիանալ,թե ոնց է նախկին աղբանոցն ու հարբեցողների անկյունը մաքրվել,կանաչապատվել ու հանրային սիրուն,խնամված տարածք դարձել,որտեղ տարատարիք Սեբաստացիների,Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի սովորողների հետ կոմիտասյան երգ ու խաղով պիտի իրական իմացումի հրճվանք ապրեինք։

Էնքան ենք իրար հետ համագործակցել,նախագծեր արել,որ բոլորը Սեբաստացի են դարձել` անգամ շապիկի գույնով,ճամփորդական պայուսակի պարունակությամբ ու աշխարհին նույն հայացքով նայելու կարողությամբ ենք նմանվել։Ա՜յ սենց վարակիչ ու սիրուն է ժպիտի,սիրո ու հավեսի մանկավարժությունը։

Իմ մանկավարժական 17տարիների ընթացքում Միջին դպրոցի սովորողների հետ աշխատելու առիթ չէի ունեցել։Խենթ ու խելառ,անհնազանդ թվացող էս տարիքում էնքան հասունություն,արդեն զարգացած աշխարհայացք,բազմակողմանի գիտելիքների պաշար կա, որ ստիպել էր ինձ բերանս բաց նայել,թե ոնց են խելամիտ հարցերով հարցախեղդ անում Մարիանե եկեղեցու Տեր հորը, ով համբերատար ու սիրով հատիկ առ հատիկ լսում էր, հիացմունքով ու ժպիտով ամեն հարցի պատասխանում ու էլի ենթարկվում հարցերի տարափի։Ի՜նչ լավ է,որ մեր երկրում նման ուսուցիչ քահանաներ ու սենց խելացի սերունդ կա։

Ի՜նչ լավ է,որ դեռահասներն ինքնակամ, առանց իրար հերթ տալու հոգևոր երգ կերգեն ու մոտ մի ժամ եկեղեցուց դուրս գալ չեն ուզի։ Էստեղ էլ է հաղթել մանկավարժությունը։

Արևոտ,սիրուն աշտարակյան թափառումից հետո երեկոն միայն Թումոյի այգում խաչատրյանական բալետով պիտի ավարտել,որ վաղը բացվի նոր ու սիրուն օր` առաջին դասարանցիների հետ Գեղարքունիքի մարզի Մաշտոցների բարձունքին։❤️

Թողնել մեկնաբանություն