5-7-րդ դասարանների ծրագիր . 2023-2024 ուս.տարի

Ծրագրի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան


Երաժշտության ուսուցման նպատակները.

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Երաժշտության ուսուցման խնդիրները.

  • բարձրարժեք երաժշտության միջոցով նպաստել գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա,
  • երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության, ընկալունակության ձևավորում և զարգացում,
  • երաժշտական լսողության, ունակությունների բացահայտում և զարգացում,
  • հոգևոր զարգացում,
  • ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,
  • երաժշտարվեստի զարգացում (մանկական երգչախումբ և հարվածային
  • պարզագույն գործիքների նվագախումբ),
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում:

Երաժշտության գործունեության ձևերը

  1. Երգեցողություն
  2. Ունկնդրում
  3. Պար
  4. Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
  5. Երաժշտա – տեսական գիտելիքներ
  6. Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ
  7. Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով

Երաժշտության ծրագիր. Կրտսեր դպրոց

Երաժշտության ծրագիր. Միջին դպրոց

Թողնել մեկնաբանություն