Համընդհանուր ներառում

Դասընթացի անվանումը՝ Համընդհանուր ներառում
Դասընթացավար՝ Լուսինե Ալեքսանյան, Էլ.հասցե՝  l.aleqsanyan@mskh.amբլոգ
Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝  10 ժամ, 1 կրեդիտ
Մասնակիցներ՝ խումբ Դ
Սկիզբը՝ 21.08.2023, ավարտը՝ 25.08.2023
Ժամը՝ 14:30
Վայրը՝  Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, Կենտրոնական ըմթերցասրահ

Համընդհանուր ներառում դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Աշխատանքի ընթացքը՝ ծանոթացում մասնակիցների հետ

Թեմա 1․ Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ: 2 ժամ 

Ուսումնասիրության նյութեր

ՀՀ օրնքը երեխայի իրավունքների մասին

Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

«Հանրակրթության մասին» հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ-ում ներառական կրթության իրականացման, գնահատում,  2013 թվական

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ:

Առաջադրանքի կատարում.

Ծանոթացա Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ներառական կրթության կազմակերպման փորձը համարում եմ ամենահաջողներից մեկը։ Կառանձնացնեմ նաև սովորողների աջակցությունը կարիքով սովորողներին։

Ներկայումս ուսուցման անհատական ծրագրերի մշակմանն ուղղված անելիքներ շատ կան։ Դասավանդողների մասնագիտական զարգացումն ապահովելու համար վերապատրաստումների կարիք կա։

Կրթությունը պետք է լինի աջակցող այլ ոչ թե խանգարող։

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

Պատասխան.

Ընթերցելով վերոնշյալ հոդվածները առանձնացրել եմ Մարիետ Սիմոնյանի «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածը։

Հաճախ մեզ թվում է որ ներառականության կարիք ունեն միայն հատուկ կարիքով սովորողները սակայն ժամանակը և աշխարհում կատարվող իրադարձությունները ապացուցեցին, որ ներառականության կարիք ունի յուրաքանչյուր օտար միջավայրում գտնվող անհատ։ Այս պարագայում պետական մակարդակով հատուկ ուշադրություն պետք է դարձվի այս խնդիրներին:

Թեմա 2․ Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում: 1 ժամ 

Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ) Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան
Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)

Թեմա 3․ Կրթության կազմակերպման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ։ 1 ժամ 

Ուսումնասիրության նյութեր

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ։

Սովորողի կրթական գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Առաջադրանքներ թեմայի շրջանակներում․

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Առանձնացրել եմ հետևյալ դրույթները՝


1. Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել են և հաստատվել է, որ ունեն մանկավարժահոգեբանական աջակցության կարիք:

2․Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ՆՈՒՀ) մանկավարժների և ՄՀ ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` ՄՀ աջակցության խումբ): Եթե հաստատությունում չկան անհրաժեշտ մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից (այսուհետ` ՏՄԱԿ): Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` Կանխարգելիչ միջամտությունների պլանով:

3. Կանխարգելիչ միջամտությունների պլանը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար։ Անհրաժեշտության դեպքում Կանխարգելիչ միջամտությունների պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցում է նաև տվյալ հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խումբը։
4․ Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս նախադպրոցական ուսումնական հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի:

5. Նախադպրոցական մակարդակում մանկավարժները և ՄՀ աջակցության խումբը սերտ համագործակցելով երեխայի ծնողների հետ՝ իրականացնում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները և փորձում երեխային աջակցել, որպեսզի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնի հասակակիցների հետ զուգընթաց:

Սեփական դիտարկում.

Հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքի փուլերից յուրաքանչյուրն ունի իր կարևորությունը, սակայն ամենակարևորն եմ համարում ճանաչման փուլը, քանի որ հաճախ ծնողների կամ դասավանդողի կողմից այդ փուլի շրջանցումը բերում է ժամանակի կորստի և կարիքի սրացման:

Ճանաչման փուլից հետո երկրորդ կարևորագույն քայլը պետք է լինի ճիշտ ծրագրի կազմումը : Երրորդ ամենակարևոր աշխատանքը ծնող-դասավանդող-երեխա եռակողմ աշխատանքն է որը պետք է լինի անընդհատ և իրար հետ կապակցված:

Թեմա 4. Համընդհանուր ներառման մեթոդաբանությունից բխող դասավանդում՝ ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ։ 1 ժամ 

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարություննեը: Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում: 

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Առաջադրանքներ թեմայի շրջանակներում․

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:

Համատեղ դասավանդման մոդելները լայն տարածում ունեն կրթահամալիրում։
Աջակցող դասավանդման մոդելը շատ արդյունավետ է։ «Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը առարկայական ժամին հանդես է գալիս որպես օգնող-լրացնող։

Զուգահեռ դասավանդումը հնարավորություն է տալիս թույլ, ուժեղ կարողություններով սովորողներին զուգահեռ աշխատել և հասնել  պահանջված արդյունքին։

Թիմային մոդելը նույնպես կիրառվում է կրթահամալիրում. այն ապահովում է միջառարկայական կապը, համընդհանուր գիտելիքների տրամադրումը։

Այլընտրանքային մոդելն ապահովում է ինքնատիպ, յուրատեսակ մոտեցում. սովորողին կարելի է դիտարկել տարբեր կողմերից:

Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելը շատ հետաքրքիր է. առանձին խմբերով աշխատում են դասարանում. խմբերն ուսումնասիրում են տարբեր աշխատանքներ, և սովորողները շրջում են խմբերով, կատարում այդ խմբին տրված առաջադրանքները՝ «ես եմ անում», «դու ես անում» և «մենք ենք անում» սկզբունքով։ Սա հնարավորություն է տալիս սովորողին ընդհանուրից գնալ մասնավորին՝ խմբային աշխատանքից ինքնուրույն աշխատելուն անցնելով։

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում։ 1 ժամ 

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Ուսումնասիրության նյութեր

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Հեռավար ուսուցումը՝ որպես կրթահամալիրի ձեռքբերում, Վարդան Կարապետյան Ներառականությունը՝ կենսական արվեստ, Ռիմա Երեմյան 

Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն, Ռիմա Երեմյան 

Չկա ներառականություն, չկա մանկավարժություն,Մարիետ Սիմոնյան 

Չկորցնել հին ներդաշնակությունը նոր առօրյայում, Մարիննա Գևորգյան

Առաջադրանքներ թեմայի շրջանակներում

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:

ԱՈւՊ-ում կարևոր է աճի զարգացման բնութագրի կցումը, որը շուրջտարյա, երկարաժամկետ գնահատում է տրամադրում սովորողի հմտությունների ու կարողությունների վերաբերյալ։

Կարևոր արձանագրում է նախասիրությունների, լրացուցիչ կրթության, ինչպես նաև ընտրությամբ գործունեության մասին տեղեկությունների փաստագրումը, որը լրացուցիչ վերլուծությունների առիթ է տալիս։

Բլոգավարության հմտություններով արձանագրում ենք կարիքով սովորողի մեդիակարողությունները։

ԱՈւՊ -ում կարևոր է դասվարի և ծնողի արձանագրումները սովորողի կրթական կարիքների, աստիճանի վերաբերյալ, դրանց համեմատում կատարելը և անաչառ եզրակացության հանգելը։

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Ուսումնասիրության նյութեր

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ 

Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Ուսումնասիրության նյութեր

Ուսումնական նյութերի փաթեթ— դասավանդող՝ Մարիետ Սիմոնյան

Քնարիկ Ներսիսյանի ուսումնական փաթեթը 

Երաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ— դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան 

Համընդհանուր ներառականություն. լեզվական խոչընդոտներ -դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան Յուրաքանչյուր սովորողի կրթական պահանջմունքը— դասավանդող՝ Հասմիկ Ղազարյան Ներառականություն, դժվարություններ, անհատին ուղղված աշխատանք — դասավանդող՝ Տաթև Աբրահամյան 

Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ

Թողնել մեկնաբանություն