Ճամփորդություն դեպի Արտանիշի վրանային բնապահպանական ճամբար

Յուրաքանչյուր ճամփորդություն իրականացնելուց էլ ավելի է հիացմունքս ավելանում։ Այս անգամ ուղղությունը կապուտակ Սեւանն էր։ Տարվա այս եղանակին կարելի է վայելել մեր Սեւանի ոչ միայն հմայքը, այլեւ ջրի տաքությունը։

Մինչ Արտանիշի բնապահպանական- արշավախմբային ճամբար հասնելը կանգառ ունեցանք Սեւանավանքում, որտեղ էլ ժամերգություն արեցինք։

Չնայած անձրեւային եղանակին, բայց այն մեզ չխանգարեց վայելել Սեւանի լազուրը։

Հաջորդ օրվա անելիքները առավել շատ էին։

Օրը սկսեցինք մարզական պարապմունքով լճի ափին, իրականացրին էստաֆետային խաղեր։

Այնուհետեւ մեզ էր սպասում «Շշասար»բարձունքը, որը ՝ սեբաստացիներս, լիարժեք հաղթահարեցինք։

Էլ ինչ էր մնում անել, եթե ոչ լողալ։

Օրվա ավարտը եղավ խարույկի շուրջ քննարկումներով, ինչպես նաեւ երաժշտական մոտիվներով։

Մեծ բավականություն ստացանք հերթական ճամփորդությունից, գնացինք՝ վերադառնալու ակնկալիքով։

Եռօրյա ճամփորդությունը կարճ տեսանյութի տեսքով՝

Թողնել մեկնաբանություն