Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ սեպտեմբեր 18
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 22
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Վերապատրաստման ձևը՝ առկա

Անհրաժեշտ հղումներ՝

Վերապատրաստման դասընթացների ծրագրեր՝

Դասընթացի ծրագիր՝

Սեպտեմբերի 18 արապմունք 1
Թեման՝ 
 ՀՀ օրենքը հանրակրթության մասին․

Քննարկում․ Ինչու և ինչ չափով պետք է ուսուցիչը ծանոթ լինի հանրակրթության բնագավառի օրենսդրությանը․ սպասելիքներ

Ծանոթանա՛լ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծե՛լ անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ Օրենքի քանի՞ հոդվածում  է հանդիպում «ուսուցիչ» բառը։

Պատասխան՝ ուսուցիչ բառը հադիպում է 7 հոդվածում-3, 19, 25, 26, 30, 31, 38։

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ

Պատասխան՝ Ոչ

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ

Պատասխան՝ Այո

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Պատասխան՝ Ըստ ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական

աշխատանքի գծով տեղակալ

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների

գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)

Հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական

աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ

Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և

մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)

Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան

Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ

Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական

պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) (նախկինում`

նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ)

Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար

Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ

Նաև՝ հոդված 27, կետ 1․ Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

Այսինքն մանկավարժական աշխատողը կարող է լինել դպրոցի տնօրեն և կամ փոխտնօրեն։

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
    Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցողպետական ուսումնական հաստատությանվարչական աշխատողը համատեղությանկարգով կարող է ունենալ շաբաթականմինչև տասնչորս դասաժամ ուսումնականծանրաբեռնվածություն»:Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ

Պատասխան՝ Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ:

Սակայն վարչական աշխատողը կարող է համարվել ուսուցիչ, եթե․ ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: (Հոդված 26․1)

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է․ «Սույնհոդվածի 4-րդ մասով սահմանվածդեպքերում վարչական աշխատողը կարողէ դասավանդել միայն այն դեպքում, երբտվյալ առարկայի ուսուցիչներըապահովված են առնվազն մեկ դրույքծանրաբեռնվածությամբ, իսկ թափուրմնացած ժամերի համար առնվազն երկուանգամ հայտարարվել է մրցույթ, և համապատասխան առարկայի ուսուցչիթափուր տեղը չի համալրվել սույն օրենքի26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերիպահանջներին համապատասխան: Մինչև100 սովորող ունեցող հանրակրթականուսումնական հաստատության վարչականաշխատողը կարող է արտամրցութայինհիմունքներով աշխատանքայինպայմանագրի հիման վրա դասավանդելայլ հանրակրթական ուսումնականհաստատությունում». Արտահայտե՛ք Ձերկարծիքը նոր փոփոխությանվերաբերյալ։ 

Համակարծիք եմ նոր փոփոխության հետ:

Սեպտեմբերի 19․ պարապմունք 2
Թեման՝ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները․

Առաջադրանք
Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնե՛լ ուսուցչի քայլերի հաջորդականությունը

1․ Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26

6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը: 

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:


2․ Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26

11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը: 

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:


3․ Պատրաստվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչներն են`

1) ուսուցչի վարպետության լավ կամ գերազանց մակարդակը,

2) վերջին երեք տարվա ընթացքում’

ա. իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների («Ֆիզկուլտուրա» առարկայի դեպքում` հանրապետությունում անցկացվող ամենամյա մրցումների կամ մարզական միջոցառումների) հանրապետական փուլում կամ միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր սովորող ունենալը կամ

բ. նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը (բացառությամբ այն դասարանների և առարկաների, որոնց համար նախատեսված է հանրապետական առարկայական օլիմպիադա),

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից երաշխավորված կամ նախարարության հետ համագործակցող տեղական կամ միջազգային կազմակերպություններում կամ հարթակներում կամ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստման դասընթացի վարումը,

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» (հttps://forum.armedu.am/) համակարգում մասնագիտական խորհրդատվական թեմայի վարումը կամ «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը,

5) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. տեղական (նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների) կամ արտերկրի կամ միջազգային գիտական կամ մանկավարժական պարբերականներում կամ խմբագրական կազմ ունեցող տեղական կամ միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում գիտական կամ մանկավարժական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

բ. նախարարության կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնական նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,

6) վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի տեսչավորումների արդյունքում «լավ» կամ «գերազանց» գնահատված լինելը,

7) «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ կամ

ա. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով սահմանված` «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտամանկավարժական բնագավառի պատվավոր կոչումներ ունենալը կամ

բ. ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, նախարարության կողմից պատվոգրերով կամ շնորհակալագրերով կամ հուշամեդալներով պարգևատրված լինելը կամ

«գ. նախարարության կողմից կամ նախարարության հետ համատեղ իրականացված հանրապետական մրցույթներում մրցանակային տեղ զբաղեցնելը,

8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,

9) գիտական աստիճան կամ կոչում ունենալը:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

Կարգի համաձայն յուրաքանչյուր տարի դպրոցի մանկավարժների մեկ հինգերորդ մասը ենթակա է հերթական ատեստավորման, եթե տնօրենը դասավանդող ուսուցիչ է, ապա նա էլ է պարտավոր անցնել, համապատասխան ստաժ ունենալու պարագայում։

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Կամավոր ատեստավորումը պարտադիր չէ, կարող է դիմել ըստ ցանկության

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Եթե տնօրենը դասավանդում է, համապատասխան աշխատանքային ստաժ ունենալո դեպքում կարգի համաձայն կարող է դիմել տարակարգ ստանալու համար:

Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։


Սեպտեմբերի 20․ պարապմունք 3
Թեման՝ Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքները և պարտականությունները․

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով  որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները․

Առաջադրանք

  • Թվարկե՛լ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ ձեր իմացածի

Սովորողը, սովորողի ծնողը,վարչական աշխատողները,  ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ

  • Կարդա՛լ օրենքի 19-րդ հոդվածը, համեմատե՛լ օրենքում բերված ցանկը ձեր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձե՛լ մեկնաբանել, թե տարբերությունները որտեղից են առաջացել

Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Տնօրենը, փոխտնօրենը, հաշվապահը, գործավարը, կադրերի տեսուչը:

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

Հոգեբան, լոգոպեդ, մեթոդիստ, բուժքույր, խոհարար, կազմակերպիչը, ուսուցչի օգնականը:

  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ թվարկե՛ք այդպիսի մի քանի անձ

Ուսուցչի օգնական, կազմակերպիչ, տնտեսվար, մաքրուհի, պահակ, այգեպան։

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանե՛լ հարցին։ Հետո գրածը համեմատե՛լ օրենքի 20-րդ հոդվածի հետ
  • Դեղինով նշե՛լ այն կետերը, որոնք ձեր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնե՛լ այն կետերը, որոնք ավելացրել եք օրենքից։ Աշխատանքը տեղադրե՛լ բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրե՛լ երկուսը և հիմնավորե՛լ, թե ինչու այդ կետերը պետք է լինեին

Պատասխան՝

Սովորողների իրավունքները

  1. Բոլոր սովորողներն իրավունք ունեն ստանալ համակողմանի կրթություն և դաստիարակություն
  2. Ընտրել կրթական հաստատությունը, ուսուցման ձևը
  3. Ընտրել ուսուցչին անհրաժեշտության դեպքում փոխել խումբը
  4. Մասնակցել ուսումնական հաստատության կողմից կազմակերպվող միջոցառումներին
  5. Օգտվել կրթությանը նպաստող հասանելի միջոցներից, որը ապահովում է կրթական հաստատությունը (գրադարան, ուսումնական գույք, համակարգիչ)
  6. Մասնակցել ուսումնական ճամփորդություններին
  7. Ընտրել ընտրությամբ գործունեության առարկան, անհրաժեշտության  դեպքում փոխել խումբը
  8. Պաշտպանված լինել ցանկացած ճնշումից, խտրականությունից
  9. Ստանալ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն 

10․ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը

11․ ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի

Սովորողն իրավունք ունի`Հոդված 20

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից

Կետ 9․ Ստանալ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն 

 Կետ 3՝ Ընտրել ուսուցչին անհրաժեշտության դեպքում փոխել խումբը

Սովորողի պարտականությունները

  1. Խնամքով վերաբերվել իրեն տրամադրված ուսումնական գույքին
  2. Մասնակցել ուսումնական պարապմունքներին
  3. Բավարարել կրթական անհրաժեշտ մակարդակը
  4. Պահպանել կարգապահական նորմերը
  5. ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

Սովորողների պարտականությունները Հոդված 20

Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

5) Խնամքով վերաբերվել իրեն տրամադրված ուսումնական գույքին

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանե՛լ հարցին։ Հետո գրածը համեմատե՛լ օրենքի 27-րդ հոդվածի հետ
  • Դեղինով նշե՛լ այն կետերը, որոնք ձեր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնե՛լ այն կետերը, որոնք ավելացրել եք օրենքից։ Աշխատանքը տեղադրե՛լ  բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրե՛լ երկուսը և հիմնավորե՛լ, թե ինչու այդ կետերը պետք է լինեին

Մանկավարժական աշխատողի իրավունքները

1․ Ընտրելու և իրականացնելու ուսուցման և դաստիարակության մեթոդը, որը առավել կնպաստի կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը

2․ Մասնակցել կրթական հաստատությունում իրականացվող քննարկումներին, որոշումների կայացմանը

3․ առաջարկել սեփական ուսուցման մեթոդը

4․ առաջարկել սեփական մեթոդական մշակումը, ուսումնական նախագիծը

5․ օգտվել իրեն հասանելիք հանգստի իրավունքից

6․ Մասնակցլ վերապատրաստումների, կամավոր ատեստավորման, արտադպրոցական դասընթացների

7․ մասնակցել սեփական մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացների, ստանալ մասնագիտական կրթություն

8․ օգտվել դպրոցի հասանելի գույքից, միջոցներից, որը կկարողանա օգտագործել ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով

9․ մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով

10․ բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

11․  պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

12․ օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողի իրավունքները Հոդված 27

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողի պարտականությունները

1․ Ժամանակին և պատշաճ ներկայանալ աշխատանքի, բացակայության մասին պարտադիր տեղեկացնել նախապես

2․ Հարգել սովորողի իրավունքները

3․ Կապի մեջ լինել սովորողի ծնողի հետ, քննարկել առաջացած խնդիրները

4․ Մասնակցել պարտադիր ատեստավորմաՆ

5․ Խնամքով վերաբերվել իրեն կցված գույքին, դասասենյակին

6․ Անընդհատ ինքնակրթվել

7․ Սովորողին տալ համակողմանի և ներդաշնակ զարացում

8․ սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

9․  սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

10․ հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

Մանկավարժական աշխատողի պարտականությունները Հոդված 27

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները. 

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանե՛լ հարցին։ Հետո գրածը համեմատե՛լ օրենքի 28-րդ հոդվածի հետ
  • Դեղինով նշե՛լ այն կետերը, որոնք ձեր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնե՛լ այն կետերը, որոնք ավելացրել եք օրենքից։ Աշխատանքը տեղադրե՛լ բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրե՛լ երկուսը և հիմնավորե՛լ, թե ինչու այդ կետերը պետք է լինեին

Սովորողի ծնողի իրավունքները

1․ Մասնակցել սովորողի կրթական գործընթացին

2․ Ընտրել ուսումնական հաստատությունը

3․ Մասնակցել երեխայի անհատական պլանի կազմմանը

4․ Պաշտպանել երեխայի իրավունքները

5․ Մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը

6․ Անհրաժեշտության, կարիքի դեպքում մասնակցել ուսումնական գործընթացին

7.մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

8.մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

Սովորողի ծնողի իրավունքները Հոդված 28

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 Սովորողի ծնողի պարտականություններ

1․ Երեխայի համար ապահովել անհրաժեշտ պայմանները տանը, կրթության գործընթացը իրականացնելու համար

2․ Հարգել երեխայի իրավունքները

3․ Հարգել երեխայի ընտրությունը

4․ Ապահովել հոգեբանական կայուն մթնոլորտ

5․ Երեխային պատշաճ ուղարկել, բերել ուսումնական հաստատություն

6․ հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

7․ սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Սովորողի ծնողի պարտականությունները Հոդված 28

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց

Սեպտեմբերի 21․ պարապմունք 4 /Բ խումբ․հեռավար ձևաչափով/
Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը․

Ծանոթանա՛լ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծե՛լ նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին․

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները). 

Հոդված 6.Հանրակրթության պետական չափորոշիչը

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: 

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը: 

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Չափորոշիչի բաժինները՝

  • Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները․Բաժին II
  • Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը․Բաժին VI
  • Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները․Բաժին VIII
  • Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները․Բաժին IX
  • Ծանոթանա՛լ նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրե՛լ ձեզ համար նորությունները

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

—կլրացվի

Սեպտեմբերի 22․ պարապմունք 5 /Բ խումբ/
Թեման՝ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները․

Առաջադրանք՝

  • Ծանոթանա՛լ ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին

Պարզաբանում՝
Վերապատրաստման դասընթացի մասնակիցը տրված առաջադրանքները տեղադրում է իր բլոգում, որի արդյունքում ստանում է 1 կրեդիտ։

«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները՝

  • Ուսուցիչը կարողանում է պաշտպանել իր և սովորողների իրավունքները
  • Ուսուցիչը կարողանում է ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ կապերը
  • Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները
  • Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները

Թողնել մեկնաբանություն