Երգերի փաթեթ

Ջա՜ն, Հայաստան


Այս աշխարհում` կա փոքրիկ մի աշխարհ
Շա՜տ մեծ աշխարհ նա արժէ մեզ համար
Հին է, ինչպես լեռ` Մասիս Արարատ
Եվ նոր, ոնց մանուկ անարատ:

Սուրբ տաճարներ նա ունի դարավոր
Սուրբ հանճարներ նա ունի փառավոր
Ձեռքը ճարտար և արդար շինարար
Հոգին միշտ մաքուր և պայծառ:

Ջա՜ն, Հայաստան, դու մի բուռ լավ սրտի նման
Ջա՜ն, Հայաստան, դու հայոց նոր ծնված ոստան:

Այս աշխարհում` կա չքնաղ Երևան
Կա մի Շիրակ, մի Լոռի, մի Սևան
Մեզ է նայում մի սիրուն արագած
Մասիս իր յարին կարոտած:

Ինչ անուններ` և Ջերմուկ, և Մեղրի
Ինչ անուններ` և Գուգարք, և Անի
Լույս է բացվել նոր Գառնու սյուներին, արև` մեր հայոց սարերին:

Ջա՜ն, Հայաստան, դու մի բուռ լավ սրտի նման
Ջա՜ն, Հայաստան, դու հայոց նոր ծնված ոստան:

Ջա՜ն, Հայաստան, դու մի բուռ լավ սրտի նման
Ջա՜ն, Հայաստան, դու հայոց նոր ծնված ոստան, ոստան, ոստան

Ռ․Հախվերդյան- Կապիկ

Պիկ-պիկի-պիկ, ա՛յ կապիկ,

Հագել ես ալ շապիկ,

Կապել ես շալ գոտիկ,

Կանգնել ես ոտի:

Մին վեր-վեր կցատկես,

Մին էլ սուտ կսատկես,

Մին կելնես կուզեկուզ,

Դե՛ս պուպուզ, դե՛ն պուպուզ:

Խնկի Ծառ

Մեր դռանը խնկի ծառ,
Գյո՚ւլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյո՚ւլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյո՚ւլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյո՚ւլում ջան։

Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար։

Ուրախ Տրամադրություն

Պարա պապա պարա պապա պա
Պարա պապա պարա պապա
Պարա պապա պարա պապա պա
Պարապապա պարա պապա
Պապապա պապա ․ 2x

Ես միշտ ուրախ եմ դառնում,
Երգով ու խաղով, կարկաչով առվակի,
Ժիր ու կայտառ ծիծաղով,
Եվ ծիլ ու ծաղկի արծաթե շաղով։

Ես միշտ ուրախ եմ լինում
Իմ մայրիկի պես բարի
Օր է միշտ սովորական
Թե կամ Նոր տարի․․․

Պարա պապա պարա պապա պա
Պարա պապա պարա պապա․․․

Ինչքան էլ որ մեծանամ,
Ուր էլ որ լինեմ անբաժան եք ինձնից,
Երգ ու գարուն ժպտերես,
Եվ դուք իմ դպրոց փողոց և պարտեզ։

Ես միշտ ուրախ եմ լինում
Իմ մայրիկի պես բարի
Օր է միշտ սովորական
Թե կամ Նոր տարի․․․

Ռ․Հախվերդյանգիշերվա աստղազարդ նկարում

Գիշերվա աստղազարդ նկարում

Արթնացան շշուկները անուշ,

Եվ լուսինը դեմքիդ վրայով

Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

Նա փակեց քո աչքերը հոգնած

Ու լցրեց քո հոգին պատրանքով.

Ականջիդ նոր հույսեր շշնջաց,

Որ դու արթնանաս ժպիտով:

Մոտեցի՛ր ու բա՛ց արա

Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ.

Երևաց կարմիր արևը,

Տես՝ թռչում է նա երկինք:

Արևի ոսկե շողերը

Նկարել են քո պատին

Այս փոքրիկ հրաշք նկարը՝

Այս ծառերն ու այս այգին:

Թողնել մեկնաբանություն