Կոմիտասյան երգեր փաթեթ․Միջին դպրոց

Իմ չինարի յարը

Արև թռվռով ելավ, Իմ չինարի յարը,

Մեր բանը կռվով էլավ, Դարդիման յարը.

Թշնամու հոգին մեռնի, Իմ չինարի յարը,

Իրա չար սրտով էլավ, Դարդիման յարը: 

Կրկ.Իմ չինարի յարը, Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը, Գովական յարը: 

2.Ճրագը վառա, վառա, Իմ չինարի յարը,

Հոր հետ վատամարդ դառա, Դարդիման յարը: 

Մեր ու ախպեր թող տվին, Իմ չինարի յարը,

Ես իմ սիրածին առա Դարդիման յարը: 

Սև ա չոբանի շունը

1.Սև ա չոբանի շունը

Հոպ հոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Կտանի յարիս քունը

Հոպ հոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

2. Կանաչ արտը վարել եմ

Հոպ հոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Սիրած յարիս ճարել եմ

Հոպ հոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

3. Սարի գլխին ձյուն եկավ

Հոպ հոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Անուշ յարս տուն եկավ

Հոպ հոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

2.Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Սոնա Յար

Սո՛նա յա՛ր, Սո՛նա յա՛ր,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:

Վարդավառը գալիս ա,

Սո՛նա յար, Սո՛նա յար,

Ծաղիկը ցնծալիս ա,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,

Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,

Սո՛նա յար, Սո՛նա յար,

Ձենդ ծլվլալիս ա,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,

Կանաչ տեղը բաղում ես,

Պարի միջին խաղում ես,

Կաքավի պես ծորալով,

Տղաներին դաղում ես:

Հոյ ,Նազան իմ

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,

Կրկն․Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջան, Նազան իմ, Նազան իմ,

Կրկն․Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։

Գլխիս վրով պտիտ տուր
Հոյ, Նազան իմ, Նազան իմ
Նախշուն թև-թիթեռնիկ ես,

Կրկն․Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։

Թողնել մեկնաբանություն